Այսօր Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության Ամհարա մարզի Դեսիի քաղաքապետ Սամուել Մոլալին ստորագրեցին համագործակցության հուշագիր։
Իջևանի համայնքապետարանում կայացած հանդիպմանը Եթովպիայի պատվիրակության անդամները ներկայացրեցին երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման տեսլականը։ Հայաստանի Հանրապետության և Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության միջև առկա բարեկամական կապերը խթանելու նպատակով՝ Իջևան համայնքը և Դեսի քաղաքը՝ հիմնվելով բարեկամության, հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա կհամագործակցեն տեղական ինքնակառավարման, մշակույթի, տնտեսության, սպորտի, կրթության և զբոսաշրջության ոլորտներում։ Սամուել Մոլալին ներկայացրեց 30 000 000 բնակչություն ունեցող Ամհարա մարզի զարգացման ուղղությունները և հույս հայտնեց քաղաքաշինության և տրանսպորտի ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու մասին։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Իջևանի համայնքապետարանի