Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մցխետայում Ալիևի պատվին բացվել է, այսպես կոչված, «Ղարաբաղի խանության ժառանգությունը» ցուցահանդեսը, որի ժամանակ նրան ուղեկցում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Ինչ կապ ունի Վրաստանը եւ, այսպես կոչված, «Ղարաբաղի խանությունը»:
Պարզ է, որ սա Ադրբեջանի աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու ձեւերից մեկն է: Բաքուն ուզում է հայ-վրացական հարաբերությունների մեջ սեպ խրել` ուժեղացնելով Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան կապը իրենց աշխարհաքաղաքական ծավալապաշտական նպատակներին հասնելու համար:
Եվ, երկրորդ, մինչև «Ղարաբաղի խանության» մասին խոսելը, թող բարձրաձայնեն վրացական եկեղեցական համալիրների հարցը, որոնք Ադրբեջանը փորձում է յուրացնել»:
Կարդացեք նաև