Մարիբորում (Սլովենիա) ընթացող բռնցքամարտի «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականի անդամները շարունակում են հաղթանակներ տոնել: Այսօր ռինգ մտած մեր երկրորդ բռնցքամարտիկը՝ 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը առավելության հասավ իսպանացի Էնդի Տամայոի նկատմամբ։
Իսկ 60 կգ քաշային կարգում Արթուր Ղազարյանի եւ Ջոնի Վելասկեսի մենամարտը դադարեցվեց երկրորդ ռաունդում՝ Արթուրի հերթական գրոհներից մեկի ժամանակ էկվադորցու կողմից մեր բռնցքամարտիկին գլխով հարված հասցնելու եւ հոնքը վնասելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ