Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնից ոստիկանություն ուղարկված տեղեկատվության, Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 23ա շենքի 2-րդ հարկի առանձնացված սենյակներից մեկը, որը 2005թ-ից տրամադրվել է ՀՀԿ Սիսիանի տարածքային կառույցի գրասենյակին, որի ներկայացուցիչները, նշված տարածքն օգտագործել են ապօրինի՝ առանց որեւէ պայմանագրի եւ վարձավճարի:
Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնած քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ այդ տարածքը մշտապես ներառված է եղել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում։ ՀՀԿ-ի կողմից, այն առանց վարձավճարի օգտագործվել է Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի նախկին ղեկավար Սուրիկ Խաչատրյանի հովանավորչությամբ: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում գտնվող այդ տարածքը, 2005թ. կցված է եղել ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեին եւ միայն 2020թ. հունիսի 8-ին ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի եւ նշված կուսակցության միջեւ կնքված վարձակալության պայմանագրով շինության 2-րդ հարկից 81 մք մակերեսով տարածք է տրամադրվել կուսակցությանը՝ հինգ տարի ժամկետով, ամսական 27․000 դրամ վարձավճարով:
Մինչ այդ, 2005-2020թթ․ ՀՀԿ-ի կողմից անօրինական կերպով այդ տարածքն օգտագործելու հետեւանքով պետությունը փաստացի զրկվել է շուրջ 4.800.000 դրամ եկամուտից:
Արմեն ԴԱՎԹՅԱՆ