Լրահոս
Օրվա լրահոսը

«Առավոտ շուտ գալիս եք, ուշ գնում եւ խուսափում այդ խցանումներից»․ Աղազարյանը՝ Գնել Սանոսյանին

Հոկտեմբեր 26,2022 17:46

«Պարոն Սանոսյան, ամեն օր բոլորիս աչքի առաջ Երեւանում դժվարանում է երթեւեկությունը։ Փողոցները ծանրաբեռնվում են։ Պատճառները տարբեր են, բայց երկու տարի ուսումնասիրել եմ գործոնները։ Առաջին դասարանցիները ընդունվում են էլեկտրոնային լրացման սկզբունքով։ Հետեւաբար, իրավիճակ է առաջանում, որ քաղաքի մի մասից մյուսն են գնում դպրոց։ Ծնողները, պապիկներն ու տատիկները տանում են դպրոց, կեսօրին բերում տուն։ Մոտավոր հաշվարկով՝ 3000-4000 նման տեղաշարժ կա, օրական երկու անգամ։ Մյուս տարի ավելանալու է։ Նպատակահարմար գտնո՞ւմ եք հարցն ուսումնասիրել եւ անել հետեւություններ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Գնել Սանոսյանն արձագանքեց․ «Ճիշտ եք նկատում։ Ոչ միայն տարեցտարի, այլեւ օր օրի Երեւանում տրանսպորտային խնդիրները բարդանում են։ Առաջին պատճառն այն է, որ քանակապես Երեւանում մեքենաների թիվը մեծացել է։ Պատճառները տարբեր են։ Քայլերից մեկը երթեւեկության կարգավորումն է։ Քաղաքապետարանն ու ոստիկանությունը նոր գծանշումներ են անում, նոր կարգավորումներ, լուսացույցեր, որպեսզի խնդիրները զսպվեն։ Իսկ դպրոցների շրջակայքում խնդիրը նկատելի է որոշակի ժամերի։ Ընդհանուր առմամբ կենտրոնում նման հարցից ձերբազատվելու համար պետք է ավտոբուսային պարկն ավելացնել եւ դժվարացնել մեքենաներով մարդկանց կենտրոնում հայտնվելը։ Առիթ անաթիռ սեփական մեքենայով քաղաքի կենտրոնում հայտնվելը բերում է ձեր ասած շատ խնդիրներին»։

Հովիկ Աղազարյանը նշեց․ «Ես տեղյակ եմ ձեր աշխատանքային ռեժիմից։ Առավոտ շուտ գալիս եք, ուշ գնում եւ խուսափում եք այդ խցանումներից, բայց հավատացնում եմ, որ դպրոցական արձակուրդի ռեժիմում ենք այսօր։ Երթեւեկությունն էապես թեթեւացած է, թող ձեր աշխատակիցներն ուսումնասիրեն, կտեսնեն»։ Սանոսյանն արձագանքեց․ «Զգացել ենք տարբերությունը, դպրոցներում արձակուրդ է։ Ամեն դեպքում ինձ թվում է, որ շատերը երեխա ունեն եւ մեքենայով են դպրոց տանում անգամ 500 մետր քայլելու դեպքում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31