Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը

Հոկտեմբեր 26,2022 17:23

 Գրիգոր Մինասյանը ներկայացրել  է արդարադատության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը:

Գրիգոր Մինասյանը կարևորել է Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և դրանց արդյունավետությունը:

Պատվիրակությունը ներկայացրել է Համաշխարհային բանկի՝ «Հայացք ապագային (Հայաստան․ աջակցություն արդարադատության ոլորտի բարեփոխումներին)» զեկույցի՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող դրույթները:

Գրիգոր Մինասյանը ներկայացրել  է արդարադատության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը: Քննարկվել են դատաիրավական, հակակոռուպցիոն ոլորտում իրականցվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել Е-Justice «Էլեկտրոնային արդարադատության» ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Կարոլին Գեգինատը ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերը, որոնք ուղղված են արդարադատության ոլորտի բարեփոխումներին:

Համատեղ նախանշվել են համագործակացության հետագա ընդլայնման և շարունակականության ապահովման հնարավոր ուղիները:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31