Հայաստանի, ինչպես եւ որեւէ անկախ պետության ինքնիշխանության կարևորագույն բնութագրերից մեկը պետք է լինի ոչ միայն սեփական ֆիզիկական սահմանների վերահսկողությունը, այլեւ իր տեղեկատվական տարածքի սահմանների վերահսկողությունը:
Իսկ նրա նկատմամբ սանձազերծված շարունակական ռուս-թուրքական ագրեսիայի պայմաններում այն դառնում է երկրի ապազավթման (դեօկուպացիայի) և տեղեկատվական-հոգեբանական անվտանգության ապահովման անփոխարինելի պայմանը:
Այս թեմային նվիրված Ազգային-ժողովրդավարական Բևեռի բազմակի դիմումները գործող ադմինիստրացիային մնացել են անպատասխան: Դրա փոխարեն մենք երեկ ականատես եղանք Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի եւ Ռուսական RT հեռուստաընկերության, «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և «Սպուտնիկ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին Հայաստանում անցանկալի անձ հայտարարելու մասին որոշումներին, որոնք ողջունելի կլինեին, եթե չլինեին զուտ ձեւական, քանի դեռ նրանք կարող են հեռուստատեսային ճանապարհով ոչ միայն անարգել ներթափանցել ամեն մի հայ ընտանիք, այլեւ օգտվել մեր շարքային քաղաքացիների հարկերերից՝ այդ ներթափանցումն իրականացնելիս:
Սա իրականացվում է «Հանրային մուլտիպլեքսոր» կոչվող հեռուստասփռող համակարգի միջոցով, որը Հայաստանում հեռարձակում է հակահայ քարոզչություն իրականացնող երեք՝ Первый Канал, РТР, РТР Культура ռուսական ալիքներ:
Կարդացեք նաև
Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը տեղեկատվական տարածքի նկատմամբ նրա քաղաքացիների գիտակցության ապագաղութացման անհրաժեշտ պայմանն է:
Ազգային–ժողովրդավարական Բևեռի խորհուրդ