Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկահովիտում ՏԻՄ ընտրություններին առաջադրված ավագանու «Հանրապետության» կուսակցության թեկնածուն կաշառք է խոստացել․ ահազանգ ոստիկանությանը

Հոկտեմբեր 26,2022 17:19

Aravot.am-ի տեղեկություններով, այս տարվա սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքում ՏԻՄ ընտրությանն առաջադրված ավագանու թեկնածու Հ․Ս․-ն, որը գլխավորել է «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակը, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։

Իրավապահ մարմիններից մեր աղբյուրի փոխանցմամբ, ավագանու թեկնածու Հ․Ս․-ն սեպտեմբերի 3-ին նույն համայնքի բնակիչներին (ընտանիքի անդամներին) իր օգտին քվեարկելու դիմաց խոստացել է Ա․Ս․-ի խնամակալության տակ գտնվող երեխայի որդեգրման հարցը լուծել։ Ավելի կոնկրետ, ավագանու թեկնածուն խոստացել է որդեգրման գործընթացը կազմակերպել իր ծանոթ փաստաբանների միջոցով, նաեւ խոստանալով վճարել փաստաբանական ծառայությունների համար։ Ընտանիքի անդամներն, ըստ մեր աղբյուրի, ընդունել են խոստումը։ Այս գործի առնչությամբ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ նոր Քրեական օրենսգրքով ընտրակաշառք տալը պատժվում է ազատազրկմամբ։ Մասնավորապես՝ Քրեական օրենսգրքի  219-րդ հոդվածով՝ Ընտրակաշառք տալը, սահմանվում է՝

1. Հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելու, հանրաքվեին կամ ընտրությանը որեւէ ձեւով քվեարկելու, քվեաթերթիկն անվավեր դարձնելու կամ հանրաքվեին կամ ընտրությանը մասնակցելուց հրաժարվելու պայմանով ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրակաշառք՝ գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որեւէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տալը՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Ծաղկահովիտ համայնքի լուսանկարը՝ https://hy.wikipedia.org/–ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31