Սլովենիայում ընթացող բռնցքամարտի «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարի հերթական օրը Հայաստանի հավաքականից առաջինը ռինգ մտավ 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, որը հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ մենամարտի բոլոր երեք ռաունդներն էլ վարեց ակտիվ պայքարում եւ արժանի հաղթանակ տարավ:
Ի տարբերություն հայ բռնցքամարտիկի, Կովաչը անընդհատ գլխով էր առաջ ընթանում՝ վտանգավոր իրավիճակներ ստեղծելով մեր բռնցքամարտիկի համար: Եվ ռինգի մրցավարը նրան մի քանի անգամ բանավոր զգուշացումներից հետո ստիպված եղավ նկատողություն հայտարարել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ