Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրմալու»-ի պայթյունից տուժածներից դեռեւս 12 հոգի են դիմել՝ դրամական աջակցություն ստանալու

Հոկտեմբեր 26,2022 16:55

«Կառավարությունը «Սուրմալու» առեւտրի կենտրոնի դեպքի հետ կապված 55 միլիոն դրամ էր հատկացրել՝ դժբախտ դեպքի հետ կապված տուժած անձանց եւ նրանց ընտանիքի անդամներին։ Այդ ծրագրի շահառուները ստացե՞լ են այդ փոխհատուցումները։ Խնդիրներ եղե՞լ են»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

Նարեկ Մկրտչյան

Նարեկ Մկրտչյանը պատասխանեց, որ նախարարության մշակած աջակցության ծրագրի համաձայն՝ զոհերի ընտանիքներին մինչեւ երեք միլիոն դրամի աջակցություն պետք է տրամադրվի, իսկ մինչեւ երեք օր ստացիոնար բուժման մեջ գտնված վիրավորներին՝ 150 000 դրամ, երեք եւ ավելի օր բուժում ստացածներին՝ 300 000 դրամ․ «24 վիրավորներից 17-ը ստացել են 150 000 դրամ։ 16 զոհված եւ մեկ անհետ կորած ունենք։ Քաղաքացիները պետք է դիմեին, եւ դիմումների համաձայն աջակցությունը տրամադրվեր։ Ըստ ընթացակարգի՝ մենք ընդունում ենք դիմումները»։

Հարցին՝ բոլոր քաղաքացիները դիմե՞լ են, նախարարը պատասխանեց․ «Այս պահին 12 հոգի են դիմել, ծրագիրը բաց է դիմումներ ընդունելու համար։ «Կարմիր խաչը» եւս օգնելու պատրաստակամություն է հայտնել, ընտրությունը թողել ենք իրենց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31