Ձյուդոյի մինչեւ 23 տարեկանների Հայաստանի հավաքականը Վրաստանում ուսումնամարզական հավաքն ավարտելով՝ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մեկնում է Բոսնիա եւ Հերցեգովինա, որտեղ վաղը կմեկնարկի այս տարիքային խմբի Եվրոպայի առաջնությունը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, մրցավայր մեկնում են 60 կգ քաշային Երվանդ Ներսեսյանը, 66 կգ՝ Ստյոպա Դարբինյանն ու Արտյոմ Ղալաչյանը, 73 կգ՝ Արտակ Թորոսյանը եւ Արսեն Ավեդիսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ