Սոցիալական պաշտպանության ոլորտը պետության կողմից թվային ծառայությունների մատուցման առաջամարտիկներից է, այս մասին այսօր ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ՀՀ ԱՍՀՆ, Ասիական զարգացման բանկի և «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից համատեղ իրականացված «Արհեստական բանականությունը սոցիալական պաշտպանության ոլորտում» հետազոտական նախագծի շնորհանդեսին։

Presentation of the research project entitled ‘Artificial intelligence in the field of social protection’ implemented by the RA Ministry of Labor and Social Affairs, Asian Development Bank and ‘Nork’ Technology Center took place at the Holiday Inn Hotel of Yerevan, Armenia
«Կարևորում ենք նորարարական թվային գործիքների ստեղծումն ու օգտագործումը ոլորտային նախաձեռնությունների և ծրագրերի շրջանակում, հատկապես սոցիալական ծառայությունների մատչելիության և հասցեականության ապահովման համար: Այս առնչությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՍՀՆ «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնիև Ասիական Զարգացման բանկի համագործակցությամբ՝ Հայաստանում առաջին անգամ արհեստական բանականությունը կիրառվում է սոցիալական պաշտպանության ոլորտում շահառուների կարիքի առավել ընդարձակ ու թիրախային գնահատման, արագ արձագանքման և աջակցության հատկացման համակարգերում»,-նշեց նախարար Մկրտչյանը:

Presentation of the research project entitled ‘Artificial intelligence in the field of social protection’ implemented by the RA Ministry of Labor and Social Affairs, Asian Development Bank and ‘Nork’ Technology Center took place at the Holiday Inn Hotel of Yerevan, Armenia
Նրա խոսքով, փորձարկման շնորհիվ հնարավորություն է ստեղծվել արհեստական բանականության գործիքների միջոցով իրականացնել կարիքի ընդարձակ և թիրախային գնահատում, մեքենայական ուսուցման մեխանիզմների միջոցով վերլուծել թիրախային խմբերի առանձնահատկությունները, սոցիալական աջակցության ծրագրերում վերջիններիս մասնակցությունը։ Նոր վերլուծական մեթոդների շնորհիվ հնարավորություն է ստեղծվել կանխորոշիչ մեթոդաբանություն մշակել, որի հիմքում տվյալահեն, ճշգրիտ քաղաքականությունների մշակումն է: Տվյալ նորարարությունները նպաստում են սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացների բարելավմանը, թիրախային և հասցեական ծառայությունների շրջանակի ամրագրմանն ու բացասական զարգացումների կանխարգելմանը։

Presentation of the research project entitled ‘Artificial intelligence in the field of social protection’ implemented by the RA Ministry of Labor and Social Affairs, Asian Development Bank and ‘Nork’ Technology Center took place at the Holiday Inn Hotel of Yerevan, Armenia
«Արհեստական բանականության միջոցով սոցիալական աջակցության կարիքի գնահատումը, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում նոր մոտեցում և նոր քաղաքականություն է: Տարբեր համադրություններ, տարբեր ցուցիչներ, որոնք կհուշեն միասնական սոցիալական ծառայության աշխատողներին կարիքը գնահատելիս: Կարող եմ մի ձեռքի մատերի վրա հաշվել, թե քանի երկիր է օգտվում արհեստական բանականության հնարավորություններից: Ես ուրախ եմ, որ ՀՀ կառավարությունը, ի դեմս՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, օգտվում են այս գործիքից՝ նմանատիպ հետազոտություններ են իրականացվում, որոնց արդյունքները գնահատելուց հետո մենք կարող ենք դիտարկել սրա ավելի լայն կիրառությունը, քանի որ մենք Կառավարության 2021-26թթ ծրագրում հստակ ունենք ամրագրած, որ պետք է անապահովության գնահատման նոր համակարգ ներդնենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նարեկ Մկրտչյանը:
Կարդացեք նաև

Presentation of the research project entitled ‘Artificial intelligence in the field of social protection’ implemented by the RA Ministry of Labor and Social Affairs, Asian Development Bank and ‘Nork’ Technology Center took place at the Holiday Inn Hotel of Yerevan, Armenia
Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին ևս կարևորելով ծրագրի ներդրումը՝ ասաց. «Կարծում եմ, այսօր, երբ մենք բախվում ենք շատ փոփոխությունների՝ ինչպես տեխնոլոգիաների արագ զարգացման, այնպես էլ քովիդով պայմանավորված, այս իմաստով արհեստական բանականության առաջխաղացումը և զարգացումը ևս տրամաբանական է, հիմնարար ազդեցություն ունի և մենք պետք է կարողանանք ներգրավենք և ինտեգրենք տարբեր ասպեկտներով»։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ