Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախապատրաստվում է, դրա տեղը և վայրը կհաղորդվի ավելի ուշ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Մեդվեդևը:
Ավելի վաղ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի, որտեղ կհանդիպի Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:
«Մենք արդեն ասել ենք, որ այդպիսի եռակողմ հանդիպում նախապատրաստվում է: Մենք հույս ունենք, որ այն տեղի կունենա: Տեղի և ժամկետների մասով մենք լրացուցիչ ժամանակին կտեղեկացնենք»,- ասել է Պեսկովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ