Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մեր հիմնական դաշնակիցը արդեն գիտակցում է, որ այլեւս հայկական շահի գիծը կանգնել է եւ այլեւս հետքայլ Հայաստանը անելու որեւէ հնարավորություն չունի». Ալեն Սիմոնյան

Հոկտեմբեր 26,2022 13:49

«Որեւէ փաստաթուղթ սեղանի վրա դրված գոյություն չունի: Կան տարբեր պատկերացումներ, առաջարկներ, նույնիսկ անցյալից եկած առաջարկներ կան: Նույնիսկ ՀԱՊԿ-ի շրջանակներում ու տարբեր շրջանակներում տարբեր պատկերացումներ կան, բայց կա ՀՀ-ի պատկերացումը, որի մասին վարչապետը խոսել է»,- այսօր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում այսպես հերքեց լուրերը, որ մոտակա օրերին փաստաթուղթ է ստորագրվելու:

Հարցին՝ մինչեւ տարեվերջ ռեա՞լ եք համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ բոլոր հակասությունները հաշվի առնելով՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մինչեւ տարվա վերջ արտահայտությունը համաձայնության հետեւանք չի, դա լռելյայն վերջնաժամկետ է, երկու կողմն էլ դրա հետ կապված ցանկություններ ունեն: Ես էլ եմ ցանկանում»:

Հարցին՝ Ադրբեջանի կողմից օկուպացված 127 քկմ-ն լինելու է նախապայմա՞ն խաղաղության պայմանագրի համար, որ մինչեւ չվերադարձվի, չենք կնքի՝ նա պատասխանեց. «Բոլոր այն տարածքները, որոնք միջազգայնորեն ճանաչված ՀՀ տարածք են, ադրբեջանական զորքերը պետք է անհապաղ լքեն: Բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ դա առաջին կետն է: Ես ԱԳ նախարարը չեմ ու չեմ ուզում նախապայմաններ դնեմ, բայց միանշանակ հասկանալի է՝ ո՞նց կարելի է այլ պարագայում առաջ գնալ»:

Լրագրողները հիշեցրին, որ ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Բա ի՞նչ պիտի անեին, ես ասում էի չէ՞, որ պիտի վերադառնան: Կամ որ վերադարձել են, ի՞նչ՝ «Օդի, կամ տիեզերքի աղտոտման» համաձայնագրին որ գալիս ու «դեմ» են քվեարկում, մի քիչ, անկեղծ ասած, անհասկանալի է»:

Ալեն Սիմոնյանը հաստատեց, որ Սոչիի հանդիպմանը Փաշինյանը կմասնակցի ու ամենայն հավանականությամբ կլինի Ալիեւ-Փաշինյան հանդիպումը: Թե ինչ են ակնկալում այդ հանդիպումից՝ նա ասաց. «Ակնկալում եմ, որ մեր բոլոր գործընկերները, որոնք կան ՀԱՊԿ-ում եւ մեր հիմնական դաշնակիցը արդեն գիտակցում են, որ այլեւս հայկական շահի գիծը կանգնել է եւ այլեւս հետքայլ Հայաստանը անելու որեւէ հնարավորություն չունի: Մենք ամեն ինչ անելու ենք՝ հայ ժողովրդի, նաեւ արցախցիների շահերը պաշտպանելու համար: Կարող եմ մեկ տասնյակ օրինակ բերել, որտեղ մենք ականատես ենք եղել այն իրավիճակին, որ գերադասվել է այլ շահ, այլ իրավիճակ, իսկ ՀՀ-ն մինչեւ վերջ կռիվ է տվել ու այդ շահերն ու իրավիճակները կարողացել է պահել, նկատի ունեմ՝ Ադրբեջանի կողմից»:

Հարցին՝ Ռուսաստանի կողմից կա՞ չեզոքություն, թե՞ կա ադրբեջանամետ դիրքորոշում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դե, Ռուսաստանն ասում է, Ադրբեջանը նույնպես դաշնակից է, բայց ես համարում եմ, որ դա ճշմարտություն չէ: Ադրբեջանի իշխանությունները ռուս գործընկերներին մեղմ ասած խաբում են եւ ստում են բոլոր հնարավոր ձեւերով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31