ՏՄԱՀԳ Կրթության, առողջապահության և աշխատանքի ոլորտների համակարգման և մեթոդաբանության վարչության նախկին խորհրդական Տաթևիկ Սողոյանի ֆեյսբուքյան գրառումը
Ուղիղ քսան օր առաջ Կոնստանտին Զատուլինը ՄԳԻՄՕ էր եկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին բանախոսության։ Չէի կարող առիթը չօգտագործել ու չհարցնել Հայաստանի մասին։
Ասաց․
«Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ, սակայն Ադրբեջանը պնդում է, որ այն ինչ կատարվելու է դելիմիտացիայի արդյունքում որոշված սահմաններից այն կողմ տարածքներում, պետք է լինի բացառապես Ադրբեջանի ներքին հարցը։ Ճի՞շտ մոտեցում է դա՝ ոչ։ Ապահովու՞մ է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ ոչ։ Այս մոտեցումը, ցավոք, Ռուսաստանում շատ չի բարձրաձայնվում, բայց մենք ելնում ենք դրանից։ Իր հերթին Հայաստանը, կարծես թե, ևս կողմ է այս մոտեցմանը, բայց Հայաստանի իշխանությունները պարզապես ձեռքերը լվացել են Արցախից։ Պարոն Փաշինյանը, երբ իրեն հարցնում են Ղարաբաղի մասին, ասում է՝ «դա ինձ մի հարցրեք, այլ պարոն Պուտինին»։
Կարդացեք նաև
․․․ Ինչ վերաբերում է սեպտեմբերի դեպքերին, պետք է ասել, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են մի քանի կիլոմետր դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, որպեսզի ստիպեն Հայաստանին ստորագրել իրենց ուզած պայմաններով պայմանագիրը և ստանան Զանգեզուրի միջանցքը։ Դա շանտաժ էր։
․․․ Պարզապես հարցը հիմա կայանում է հետևյալում․ Ռուսաստանը ամեն կերպ խուսափում է երկրորդ ճակատ բացելուց։ Մեր ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, և Թուրքիան և Ադրբեջանը դրանից օգտվում են»։
Այս մարդը մինչ այսօր իր հայամետ հայտարարությունների համար իշխանության կողմից անցանկալի անձ էր միայն Ադրբեջանում, այսօրվանից՝ նաև Հայաստանում։
Առանց մեկնաբանության․․․