ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր քվեարկություններ էին։ Նիստի մեկնարկին, ըստ թվային ցուցատախտակի, ընդդիմությունից երեք պատգամավորներ էին գրանցվել։ Քվեարկության դրվեց Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «կրթության բարելավում» ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, ինչից հետո նիստը վերսկսվեց։
Ընդդիմությունից մի քանի պատգամավորներ դեմ էին քվեարկել․ կողմ՝ 62, դեմ՝ 4: Հաջորդիվ եւս կառավարության հեղինակած եւ ՔՊ-ի հեղինակած նախագծերին ընդդիմության շարքերից չորս դեմ քվեարկողներ եղան։
ՔՊ-ից որոշ պատգամավորներ թողել էին «կողմ» քվեարկելու վերաբերյալ գրություններ։
Հիշեցնենք, որ երեկ ընդդիմության մի շարք պատգամավորներ եկել էին նիստին՝ Արցախի եւ Հայաստանի ապագայի վերաբերյալ հայտարարություններ անելու նպատակով։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ