Civilnet. Հայաստանյան մի շարք լրատվականներ այսօր տարածում են ֆեյսբուքյան գրառում, որը պնդում է՝ 2021-ի մայիսից ի վեր Ադրբեջանը Հայաստանից զավթել է «գրեթե ամբողջ Երևանի չափ տարածք»։
📌 Այս պնդման առիթը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հոկտեմբերի 24-ի հայտարարությունն է, ըստ որի՝ Ադրբեջանի զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քկմ տարածք։
❌ Մինչդեռ, գրառման պնդումը, թե զավթված տարածքը Երևանի չափ է, սխալ է։ Երևանի տարածքը, ըստ պաշտոնական աղբյուրների, 223 քկմ է։
📌 Ավելին, տարածվող տեղեկության մեջ նշվում է, որ Հայաստանը նախորդ տարվանից կորցրել է 32 անգամ ավել տարածք, քան 2016-ի ապրիլյան պատերազմի հետևանքով։
Կարդացեք նաև
❌ Այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը գրավել է 800 հեկտար տարածք, որը, սակայն, ոչ թե 32, այլ 16 անգամ է փոքր 127 քկմ-ից (12,700 հեկտար)։