Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են Ռուսաստանից փոխանցումներ ստանալ հեռախոսահամարով

Հոկտեմբեր 26,2022 11:34

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձ-հաճախորդները ռուսաստանյան ՎՏԲ բանկի հաճախորդներից կկարողանան ակնթարթորեն ստանալ գումարներ ՀՀ դրամով իրենց հաշվին կամ քարտին՝ տրամադրելով ուղարկողին միայն բջջային հեռախոսահամար: Միջազգային փոխանցումները դեպի բարեկամ երկրներ հասանելի են ВТБ Онлайн հավելվածի սեփական ծառայությունում: Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որտեղ մեկնարկեց նոր ծառայությունը։

Փոխանցումն ուղարկվում է ֆիզիկական անձ ​​հաճախորդի՝ ՎՏԲ բանկում ռուսական ռուբլով բացված  հաշվից: Ստացողի քարտին կամ հաշվին գումարը մուտքագրվում է անմիջապես ՀՀ դրամով: Փոխարկումն ազգային արժույթի հաշվարկվում է փոխանցումը կատարելու պահին և հաստատվում  փոխանցման պահին ՎՏԲ-Հայաստան Բանկում գործող փոխարժեքով: Մինչև փոխանցման հաստատվելը, ուղարկողը նախապես տեսնում է վճարման արժույթով փոխանցվող գումարը, ինչպես նաև գանձվող միջնորդավճարի չափը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների համար չափազանց կարևոր է միջազգային փոխանցումների հասանելիությունը, քանի որ պատմականորեն երկրի մեծ թվով բնակիչներ ապրում և աշխատում են Ռուսաստանում, ովքեր սովոր են ակնթարթորեն միջոցներ փոխանցել իրենց մտերիմներին: ՎՏԲ-ի նոր ծառայությունը՝ գումարի փոխանցում բջջային համարով, զգալիորեն կհեշտացնի այս գործընթացը, ընդ որում, փոխանցման գումարն անմիջապես փոխարկվում է ՀՀ դրամի, ինչը շատ հարմար է»,- մեկնաբանեց ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի -Տնօրինության նախագահի տեղակալ Անդրեյ Պրոնինը։

Գործարքն իրականացնելու համար ռուսաստանյան ВТБ Онлайн հավելվածի օգտատիրոջն անհրաժեշտ է անցնել «Платежи» բաժին, ընտրել «В валюте за рубеж и по РФ» գործարքը և երկիրը, այնուհետև՝ «По номеру телефона» տարբերակը: Ապա անհրաժեշտ է որպես  ստացող բանկ ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկը, մուտքագրել անհրաժեշտ տվյալները՝ ստացողի հեռախոսահամար և գումար, ինչպես նաև հաստատել միջնորդավճարի չափը և կատարել փոխանցումը: Միջոցներն ակնթարթորեն կմուտքագրվեն ստացողի հաշվին:

Փոխանցման օրական առավելագույն գումարը կազմում է 50 հազար ՌԴ ռուբլի,  ամսական գումարը՝ 300 հազար ՌԴ ռուբլի: Միջնորդավճարը կազմում է փոխանցվող գումարի 1%-ը: Ծառայությունը հասանելի է ВТБ Онлайн հավելվածում Android սարքերի համար և Ինտերնետ բանկ համակարգում:

Ավելի վաղ ՎՏԲ-ն մեկնարկել էր բանկային տվյալների միջոցով դրամական փոխանցումներ ազգային արժույթով դեպի ասիական և հարևան երկրներ, այդ թվում՝ դեպի Հայաստան: Դրա համար ВТБ Онлайн հավելվածի օգտատերը պետք է նշի միայն ստացողի քարտի համարը և ԱԱՀ-ն` չծախսելով լրացուցիչ ժամանակ հաշվի ամբողջական տվյալները լրացնելու վրա:

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31