Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել է ոչ միայն «Դայակ պետության հաշվին» ծրագիրը, այլ նաև զվաղվածության պետական աջակցության մի շարք ծրագրեր. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 26,2022 10:13

«Դայակ պետության հաշվին» ծրագիրը չի գործում. այս տարի մայրիկները չեն կարողացել դիմել ծրագրին, քանի որ այն այս տարվա հունվարի 1-ից դադարեցված է:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտարարում են, որ այն վերախմբագրման փուլում է:

«Ժողովուրդ» օրաթերթին նախարարությունից հայտնեցին նաեւ, որ դադարեցվել է ոչ միայն «Դայակ պետության հաշվին», այլ նաեւ զվաղվածության պետական աջակցության մի շարք ծրագրեր: «Ունենք գործող ծրագրեր, որոնք մեկնարկել են, բայց կոնկրետ թիրախային խմբերի զբաղվածության ապահովմանն են ուղղված: Օրինակ՝ հիմա ունենք ծրագիր, որը նախատեսված է 2016 եւ 2020 թվականների պատերազմի մասնակիցների համար: Հիմնական շեշտադրումը պատերազմից հետո այդ ուղղությամբ է եղել»,- փոխանցեց սոցապ նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31