Լրահոս
Օրվա լրահոսը

Ad ignorantiam եւ ad populus

Հոկտեմբեր 26,2022 10:00

Նախորդ դարի 50-ական թվականներին ԱՄՆ-ի քաղաքական կյանքի աչքի ընկնող դեմքերից էր Ջոզեֆ Մաքքարտին, որը հայտնի էր իր ծայրահեղական աջ հայացքներով: Նրա անունով է կոչվում մի երեւույթ, որը դարձել է «վհուկների որսի» եւ պարանոյայի հոմանիշը՝ «մաքքարթիզմ»: Սենատորը դիմում էր մի հնարքի, որը փաստարկման տեսության մեջ կոչվում է ad ignorantiam` դիմացինի տգիտության վրա հիմնված հաշվարկ: Մոտավորապես այսպես. «Ես գիտեմ, որ այդ մարդը կոմունիստ է, որովհետեւ ես ուսումնասիրել եմ նրա անձնական գործը եւ այնտեղ չեմ գտել որեւէ ապացույց, որ նա կոմունիստ չէ»: Եվ քանզի մարդկանց մեծամասնությունն իրեն նեղություն չի տալիս մտածել, այս կարգի դատողությունը նրանց համար լրիվ ընդունելի է:

Քանի որ մեր իշխանությունների ջանքերով Հայաստանում մթնոլորտը հետեւողականորեն հագեցվում է պարանոյայով՝ մեզ մոտ նույնպես հնչում են նման փաստարկներ: Մեղադրանքն այս պարագայում «Կրեմլի գործակալն» է: Օրինակ, այժմ նման գործակալներ են համարվում նրանք, ովքեր համարձակվում են քննարկել ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին մեր երկրում «անցանկալի անձ» հայտարարելու որոշումը:

Զատուլինն, իհարկե, համակրելի կերպար չէ՝ կայսրության ներկայացուցիչ է, որն իսկապես ոչ կոռեկտ արտահայտություններ է թույլ տալիս մեր երկրի ղեկավարների հասցեին: Բայց արդյո՞ք նրան Հայաստան չթողնելու որոշումը բավականաչափ հիմնավորված է եւ հաշվարկված:

Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը լավ չի պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում ժամանակակից Ռուսաստանը: Զատուլինն, այո, ազդեցիկ դեմք չէ: Բայց Ռուսաստանում ընդհանրապես չկան ազդեցիկ դեմքեր՝ բացի Պուտինից: Այդ երկրի վերնախավում մնացած մարդիկ առաջին դեմքի «սպասավորներն» են: Այդ «սպասավորները» բաժանվում են խմբերի, որոնք իրարից տարբերվում են ցարի աչքին երեւալու հնարավորության չափով: Այդ խմբերից մեկի անդամն է Զատուլինը: Մեր շահերից է բխում՝ հասարակական եւ պետական մակարդակով կապեր պահպանել այդ խմբերի հետ: Նույն մեխանիզմը գործում է այլ ոլորտներում: Օրինակ, զենքի մատակարարման հարցում: Քիչ է զենքի փողը փոխանցելը: Պետք է լեզու գտնել այն խմբերի հետ, որոնք անմիջականորեն զբաղվում են այդ մատակարարումներով:

Մի խոսքով՝ Զատուլինին Հայաստան չթողնելը վիճելի որոշում էր: Բայց ավելի վիճելի է այդ հարցը քննարկողներին Կրեմլի գործակալ անվանելը: Դա պարզապես բանական փաստարկները չլսելու, ընդդիմախոսներին լռեցնելու ձեւ է: Եվ այստեղ գործում է փաստարկման մեկ այլ հնարք՝ ad populum, երբ ցանկացած քայլ ուղղված է ժողովրդական զանգվածների մոտ հրճվանքի աղաղակներ առաջացնելու վրա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. սահակ հակոբյան says:

    Պարոն Աբրահամյան
    Կրկին ստիպված եմ արձագանքել Ձեզ, որովհետև ինձ համար շոկային բացահայտում է այն, որ Ձեզ պես մարդու համար Ադրբեջանին և Թուրքիային մշտապես քննադատող, ՌԴ Պետդումայի բացահայտ հայամետ հայացքներով հայտնի սակավաթիվ ներկայացուցիչ Կ․Զատուլինը Ձեր համար համակրելի չէ։
    Մարդկանց իբրև թե սովորեցնում եք կասրծրատիպերով ճմտածել, իսկ ինքներդ ամեն խմբագֆրականում կամ Քոչարյանի ավտորիտարիզմից եք խոսում, կամ Ռուսաստանին <> ներկայացնում։ Կոգնիտիվ դիսոնանս չեք զգում՞
    Ձեզ համար համակրելի են <> հայացքներով հայտնի ադրբեջանագազասեր միշել, բորելները՞

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Դա շատ նման է իշխանության կողմնակիցների փաստարկմանը: Երբ որեւէ թերություն եմ նկատում ներկայիս իշխանության գործունեության մեջ, ասում են՝ «ուրեմն, դու երազում ես քոչի վերադարձի մասին»: Երբ ասում ես, որ Ռուսաստանի հետ պետք է հաշվնկատ գործել, ուսում են՝ «ուրեմն դու ռսի ստրկուկ ես»: Հիմա Ձերն է՝ եթե դու չես համակրում Զատուլինին, ուրեմն համակրում ես Բորելին: ՌԴ Պետումայի ոչ մի պատգամավոր ինքնուրույն մտածող եւ գործող քաղաքական գործիչ չի: Նրանք Պուտինի սպասավորներն են՝ մի մասը ադրբեջանամետ, մի մասը՝ հայաամետ: Պե՞տք է արդյոք օգտվել այդ հնարավորությունից՝ այո: Պե՞տք է նրանց հետ հարաբերություններ փչացնել՝ ոչ:

  2. Anonymous says:

    Համաձայ են վերևի մեկնաբանության հետ և զարմացած եմ խմբագրի մտքերից: Շատ եմ խնդրում ուսումնասիրել Զատուլինի 30-ամյա հայամետ գործունեությունը: Նմանուժեղ հայկական շահերի լոբբինգ դժվար, թե գտնեք որևէ երկրում: Ցավալի է, որ առանց ուսումնասիրելու, դետալներին անդրադառնալու նման հետևություններ եք անում:

  3. Սարգիս Զեյթունյան says:

    Ձեր խմբագրականի «ոչ կոռեկտ արտահայտությունների» հղումով բացվում է Զատուլինի նամակը Մհեր Գրիգորյանին: Այն բավական կոռեկտ է: Կարո՞ղ եմ խնդրել մի քանի հղում բերեք Զատուլինի ոչ կոռեկտ արտահայտություններով:
    Այս աղմուկն ու հակառուսական տրամադրությունների գեներացումն արվում է հատուկ՝ Սոչիի հանդիպումից առաջ: Տեսեք ովքեր են ուղեղների լվացման առաջնագծում. Իոնիսյան, Խզմալյան… Ես ֆեյսբուք-մեյսբուքում չկամ, բայց պատկերացնում եմ ինչ բորենու խրախճանք է տիրում այնտեղ: Ենթադրում եմ, Սոչիում լինելու է հերթական խայտառակ ապտակը, ու դա մեր արկածախնդիրներն օգտագործելու են որպես պատրվակ՝ Ռուսաստանի հետ հետագա խզումը հիմնավորելու նպատակով: Եթե իրավացիորեն կարծում եք, որ նրանց հետ հարաբերություններ փչացնելը մեր շահերից չի բխում, ի՞նչ կարիք կա նեգատիվի բաժինն ավելացնելու:
    Շնորհակալություն քննարկումների ձեր հարթակի համար:

    • Սարգիս Զեյթունյան says:

      …Լսեցի նաև հղումի մեջ տեղադրված հարցազրույցը: Պարոն Աբրահամյան, դուք «ոչ կոռեկտ արտահայտությունների» հղումով ընթերցողին առաջարկում եք մի նյութ, որտեղ անձամբ ես ոչ մի ոչ կոռեկտ արտահայտություն չեմ կարդում կամ լսում: Եթե ես սխալվում եմ, օգնեք ինձ հասկանալ:

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Ես կարծում եմ՝ եթե մի պետության պատգամավորը փաստացի կոչ է իշխանությունից հեռացնել մեկ այլ պետության ղեկավարին, դա կառեկտ չէ: Ե’ս կարող եմ դա անել՝ քանի որ մասնավոր անձ եմ:

  4. Aha says:

    That the editor does not personally like Mr. Zatulin is his right and position, nothing wrong with that. Personally and looking at Mr. Zatulin’s resume, I think he has been a pro-Armenian (and naturally pro-Russian, defending his homeland’s interests) figure. I agree that in a country like Russia, the power structure is vertical and starts with one person (Putin). That is also the case in Armenia and in most former soviet republics, except perhaps the Baltic states. Why? This could be an interesting topic for a future editorial or analysis article: the role of history and culture in shaping a political system. I think Mr. Abrahamyan has already written about this where he noted that Democracy has to be customized to the realities and culture of the nation applying it: think Iran, Turkey, which will apply democracy in a way that is very different than in Denmark.

    But more practically, I think the latest blunder with Russia – of which Zatulin was a collateral and symbolic victim – is just another step (among many) that this executive and its satellites have taken to escape the Russian orbit of influence since 2018. Alas, if only they had enough intellect and wisdom to do it without thousands of casualties and territorial losses! Given that their style has not evolved – basically an international and diplomatic version of Sashik’s 50 and Robik’s 4 (Ad Populum) – I unfortunately foresee more pain for the Armenian people.

    I hope I’m wrong.

    • Ջորդանո Գալիլյան says:

      “That the editor does not personally like Mr. Zatulin is his right and position, nothing wrong with that”

      Personally? Kinda Frunzik’s “Такую личную неприязнь я испытываю к потерпевшему, что кушать не могу…”? 🙂 Gimme a break! Charging him with being a representative of the empire of evil is clearly a political position, rather than an expression of personal dislike. Actually I see no big difference between this position and declaring persona non grata. I would even say that they complement each other…

      “I unfortunately foresee more pain for the Armenian people. I hope I’m wrong.”

      Unfortunately, you’re right. We are faced with the prospect of a new war and more territorial losses…

      • Aha says:

        Giordano, what I’m saying is that the Editor is of course entitled to have his opinion and his reading of the political situation but that I disagree with him about the person of Zatulin as I consider Zatulin to be pro-Armenian, given everything he has done for us (as I wrote in my message). I agree with Mr. Abrahamyan on perhaps 8 out of 10 topics but Zatulin is one where we disagree, and it’s of course fine, no tragedy in that.

        For example, in an interview that Mr. Abrahamyan had given to Civilnet’s Tatul Hakobyan between 2018 and 2020 war, he had mentioned that he clearly noticed an overdose of populism and a lack of professionalism and seriousness in Pashinyan’s government (which I agree with) … but that he had personal sympathy for Pashinyan and that his overall opinion of him had historically been positive (which I don’t share). Contrary to the Editor, for me Pashinyan had shown his Panjuniism on March 1st 2008, when he had a key role in instigating the violence that occurred. After that, he was irreversibly written off for me and I never took him seriously again. I mention this episode as simply an example of a situation where I can agree with part of the Editor’s statement and disagree with another.

  5. Ջորդանո Գալիլյան says:

    Զատուլինն, իհարկե, շատ անհամակրելի կերպար է. նա դեռեւս 1995 թ․ անամոթաբար ստիպել է կայսրության Պետդումային ընդունել մի անհեռատես, անկոռեկտ, անկիրթ ու անկառուցողական որոշում՝ թե իբր հայերը ցեղասպանության զոհ են դարձել: Չբավարարվելով այս ստոր հերյուրանքով՝ խիստ անհամակրելի այս կերպարը տասնյակ տարիներ խոսել է Արցախի անկոռեկտ ինքնորոշման մասին եւ ընդհանրապես զբաղվել է հայկական անհամակրելի ահավոր լոբբինգով: Զատուլինն, իհարկե, աններելի մեղքեր է գործել եւ պետք է ստանա իր արժանի պատիժը: Խաղաղության դարաշրջանի ամենահամակրելի վիլայեթի ամենակոռեկտ կայմակամը նրան դատապարտում է ցմահ մեկուսացման՝ Հայաստանից կամ որ նույնն է՝ պատերազմ է հայտարարում կայսրությանը: Հայաստանի ուկրաինացման մեկնարկը տրված է՝ սպասենք մոտակա մարիուպոլին…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31