«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
ՌԴ Պետական դումայի` ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահ Զատուլինը ասել է, որ Հայաստանը պարտավորվել է միջանցք տա Ադրբեջանին (կամ Ռուսաստանին) և, ըստ այդմ, պետք է տա այդ միջանցքը։
Նման բաներ մեկ էլ Ալիևն է հորինում` Հայաստանի տարածքից կտոր պոկելու իր ցանկությունը հիմնավորելու համար։
Բայց Ալիևը, ի տարբերություն Զատուլինի, չի ձևացնում, որ ինքը մեր դաշնակիցն է և Երևանում չի կազմակերպում տարբեր ակումբների ժողովներ։
Կարդացեք նաև
Հետևապես Զատուլինը թող գնա Բաքվից կամ Մոսկվայի լեգենդներ հորինի, թե իբր Հայաստանը պարտավորվել է միջանցք փոխանցի Ադրբեջանին կամ Ռուսաստանին։
Բայց քանի դեռ մենք գոնե որոշ չափով անկախություն ունենք, մենք չպետք է ձևացնենք, որ նման մտքեր հնչեցնողին դաշնակից ենք համարում։
Հ.Գ. Իրականում Զատուլինի մուտքն արգելելը պատմական քայլ էր։ Կամ, պատմական քայլի սկիզբ։