Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լիբանանում գործող «Հրապարակումների մասին» օրենքը զերծ չէ սահմանափակումներից

Հոկտեմբեր 26,2022 14:30

Երկուշաբթի օրը նահանգային դատախազ Ղասան Օուեյդատը հանձնարարել է Կենտրոնական քրեական հետախուզության բյուրոյին հետաքննություն անցկացնել՝ պարզելու այն մարդկանց, ովքեր հրապարակում եւ տեղադրում են նախագահ Միշել Աունի վիրավորական ֆոտոշոփ նկարները եւ վիրավորանքները, հաղորդել էր NNA-ն:

Ներկայացնեմ լիբանանյան օրենքներն ու կանոնակարգերը, որոնք կարգավորում են Լիբանանի գործընթացը, ուստի ես հարցազրույց վերցրեցի մի քանի առաջատար լիբանանցի պարոններից, ովքեր այս ոլորտի սյուներն են Լիբանանում:

Զրույցս Լիբանանի մամուլի խմբագիրների սինդիկատ (նախագահ) Ժոզեֆ Քոսեյֆիի հետ է:

– Արդյո՞ք օրենքը արգելում է ԶԼՄ-ներին եւ մամուլին լրատվամիջոցների պաշարում (շրջափակում, անտեսում) իրականացնել որոշակի քաղաքական միտումների վրա: Սա միայն քաղաքական կուսակցության չպատկանող լրատվամիջոցների՞ համար է: Թե՞ կուսակցական լրատվամիջոցները, ինչպիսիք են tayyar.org-ը եւ OTV-ն, ազատ են լուսաբանելու մի կողմը եւ չլուսաբանելու մյուս կողմը:

– Ներկայումս գործող «Հրապարակումների մասին օրենքը», որը հանդիսանում է մամուլի եւ լրատվամիջոցների հետ կապված ամեն ինչի իրավական հղումը, մինչեւ նոր եւ ժամանակակից օրենքը, չի արգելում լրատվամիջոցների պաշարման պրակտիկան, ավելի ճիշտ՝ լրատվամիջոցների խավարումը որոշակի քաղաքական խմբի վրա, քանի որ միտումը պաշարված չէ, քանի որ դրա բնույթը տեսական է, ոչ մշտական կազմակերպչական: Միայն OTV-ն, Al-Mada-ն եւ tayyar.org-ը չեն, որ լուսաբանում են մի կողմի գործունեությունը եւ անտեսում մյուսներին, այլ գրեթե բոլոր կուսակցական լրատվամիջոցները: Եվ եթե պատահում է, որ այս կամ այն լուրը պատկանում է մրցակցող կողմին, ապա այն օգտագործում է այն մասնատված կամ առանցքային կերպով, որը ծառայում է իր նպատակներին։ Այն, ինչ վերաբերում է տեսալսողական եւ էլեկտրոնայինին, վերաբերում է նաեւ որոշ թերթերին։

– Որո՞նք են օրենքները, որոնք պարտադրում են անձին, եթե նա այլ անձի մասին կեղծ տեղեկություններ է հայտնում, տպագրել հերքում եւ հայտարարել, որ ինքը սխալ է, հակառակ դեպքում հայտարարության վնասված մասով կարող է ենթարկվել դատական հետապնդման:

– Անշուշտ, «Հրապարակումների մասին» օրենքը իրավունք է տալիս յուրաքանչյուրին, ով անարդարացիորեն թիրախավորված է կամ կեղծ լուրեր են շրջանառվել իր մասին կամ վիրավորել, դատի տալ իրեն թիրախ դարձրած թերթին կամ լրատվամիջոցին։ Օրենքը պարտավորեցնում է միջոցներին, հրապարակել մեղադրանքի առարկան՝ կեղծիքը, ուղղումը, պարզաբանումը, պատասխանը։ Հրաժարվելու դեպքում թիրախավորված անձը կամ տուժած կողմը կարող է դատի տալ նրան «Հրապարակումների դատարան» (Խորհուրդ, որը վերահսկում է լրատվամիջոցները՝ հենց լրատվամիջոցների համակարգում: Այնպես, ինչպես Հայաստանում ՏՎԽ-ն՝ Տեղեկատվական վեճերի խորհուրդը-խմբ.):

– Արգելվո՞ւմ է անձնական մակարդակով ոտնահարել եւ վիրավորել նշված անձի արժանապատվությունը վիրավորանքի ձեւով:

– Դրա պատասխանը երկրորդ հարցում տվեցի:

– Ինչպես են լրատվամիջոցները եւ մամուլը Լիբանանում, ինչպես է օրենքը երաշխավորում եւ պաշտպանում լրատվամիջոցներին եւ մամուլին՝ լուրերը թափանցիկ կերպով փոխանցելու լիբանանյան հասարակական կարծիքին, եթե, իհարկե, այս ազատության սահմանափակումներ չկան, եթե մամուլը բացահայտում է պետության զգայուն գաղտնիքները, որոնք վտանգում են երկրի ազգային անվտանգությունը:

– Հոդվածները, որոնք սահմանում են մամուլի եւ լրագրողի դերը, պարտականությունները եւ նրանց ազատության սահմանները, տեղ են գտել «Հրապարակումների մասին» օրենքում։ Դրան կարելի է հղում անել։ Բայց կա մի բան, որի վրա պետք է ուշադրություն հրավիրել, այն է, որ որոշ գործեր ենթակա են «Քրեական օրենսգրքով», ինչպես օրինակ՝ աղանդավորական բախումներ հրահրելը, երկրի ազգային անվտանգությունը վտանգելը՝ ռազմական գաղտնիքների բացահայտմամբ……Այնուամենայնիվ, վերջին շրջանում իրականացված գործողությունների արդյունքում դատական համակարգը հազվադեպ է դիմել Քրեական օրենսգրքին՝ լրատվամիջոցներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Գործերը հաճախ հարուցվում էին Քրեական օրենսգրքի հատկանիշներով, բայց շուտով տեղափոխվում էին «Հրապարակումների դատարան»:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31