Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելվում է նաեւ վիրավորել Լիբանանի բարեկամ երկրների թագավորներին եւ անիծել Աստծուն

Հոկտեմբեր 26,2022 14:00

Հարցազրույցը լրագրող, քաղաքական վերլուծաբան, համալսարանի պրոֆեսոր, Լիբանանի ԶԼՄ-ների բարձրագույն խորհրդի անդամ Փոլ Խալիֆի հետ է

– Արդյո՞ք օրենքը արգելում է ԶԼՄ-ներին եւ մամուլին լրատվամիջոցների պաշարում (շրջափակում – անտեսում) իրականացնել որոշակի քաղաքական միտումի վրա:

Կանոնները, որոնք կարգավորում են դա, լինի դա տպագիր մամուլի՝ կետ 104, թե դա տեսալսողականի՝ կանոն 382/94, չեն պարտադրում, որ մեդիա կորպորացիաները պարտավոր են տալ մոտավորապես հավասար տարածք բոլոր կողմերի եւ քաղաքական կուսակցությունների համար, բայց ընտրությունների ժամանակ բոլոր լրատվամիջոցներից՝ տպագիր, թե տեսալսողական, պահանջում են նույն տարածքը տրամադրել բոլոր կողմերին եւ քաղաքական կուսակցություններին: Կա ընտրությունները վերահսկող խորհուրդ եւ բարձրագույն խորհուրդ:

Ինչ վերաբերում է ինչ-որ մեկի կամ ինչ-որ կազմակերպության մասին կեղծ լուրեր տարածելու դեպքին, ապա լիբանանյան կանոնները դրա վերաբերյալ շատ հստակ են, այն կողմին, ով ենթարկվել է որոշակի լուրերի, իրավունք է տալիս պատասխանել այդ մասին լուր հրապարակած լրատվական գործակալությանը, եւ այդ լրատվական գործակալությունը նույնպես օրենքով ստիպված է հրապարակել պատասխանը:

Օրինակ, եթե թերթը վիրավորական բան է հրապարակել ինչ-որ մեկի կամ քաղաքական կուսակցության մասին, ապա այդ լուրի կողքին պետք է տպվի նաեւ տվյալ անձի կամ կուսակցության պատասխանը եւ նույն չափով, եւ եթե լրատվական գործակալությունը ուշացրել է պահպանել այդ պահանջը, այս միջոցը որոշակի ժամկետով, կարծեմ 15 օրով, ենթարկվում են դատական գործընթացի տպագիր դատական համակարգի առջեւ եւ ֆինանսական տույժի:

– Արգելվո՞ւմ է անձնական մակարդակով ոտնահարել եւ վիրավորել նշված անձի արժանապատվությունը վիրավորանքի միջոցով:

– Լիբանանի օրենքներն ու կանոնակարգերը, որոնք սահմանում են մամուլի եւ լրատվամիջոցների, աուդիո, տեսալսողական եւ տպագիր 104 հրամանագրով, նրանք հստակ սահմանում են, թե ինչ տեսակի բովանդակություն է արգելվում լրատվամիջոցների համար հրապարակել:

Դրանցից են՝ ռասիզմը, ռասիստական խտրականությունը, կրոնական եւ աղանդավորական տրամադրություններ հրահրելը, կեղծ լուրեր եւ բամբասանքներ տարածելը, որոնք կարող են հանգեցնել թշնամու հանդեպ ժողովրդի բարոյական թուլացմանը, ազգային անվտանգությանը վտանգելուն եւ հանրապետության նախագահին վիրավորելուն։ Արգելվում է նաեւ վիրավորել կրոնական համայնքներին եւ անիծել Աստծուն:

Եթե այս սահմաններից որեւէ մեկը խախտվում է, ապա մեղադրող կողմը ինքնաբերաբար գործողություններ է ձեռնարկում, առանց իրավական գործողություններ սկսելու անհրաժեշտության, լինի դա մասնավոր կամ հանրային: Նույն օրենքը արգելում է վիրավորել Լիբանանի բարեկամ երկրների թագավորներին եւ նախագահներին, ինչը կարող է վտանգել այդ երկրների հետ բարեկամական հարաբերությունները: Այս բոլոր կանոնները շատ ակնհայտ են, որ կազմակերպում են լրատվամիջոցների աշխատանքը, եւ դրանք խախտելու դեպքում խախտողը կարող է ենթարկվել ֆինանսական տույժերի, ազատազրկման, ինչպես նաեւ որոշակի ժամկետով փակել լրատվամիջոցը։

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31