Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է վերականգնենք արհեստների ու վարպետների հանդեպ հարգանքը». Ռուբեն Վարդանյան

Հոկտեմբեր 25,2022 23:52

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մենք պետք է վերականգնենք արհեստների ու վարպետների հանդեպ հարգանքը:

Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանը պատերազմից հետո, Շուշիում թողնելով ամեն ինչ, աշխատանքները վերսկսել է Ստեփանակերտում ու շարունակում է կրթել կահույքագործների, շինարարների, զոդողների…: Եվ հենց ուսումնարանի տարածքում էլ տեսական գիտելիքը կիրառում են պրակտիկայում:

Ինձ համար ուրախալի էր տեսնել, թե ինչ ջանասիրությամբ էին ուսումնարանի սաները՝ աշկերտները, տարված իրենց անելիքով:

Այսօր Արցախում ամեն տեղ անելիք կա՝ լոգիստիկայի, կրթության, առողջապահության, տնտեսության ոլորտներում, և բնականաբար որակյալ արհեստավորների կարիք ամեն տեղ կա և կլինի: Եվ մենք՝ որպես հասարակություն պիտի խրախուսենք նաև, որ մեր երիտասարդները կարևորեն միջին մասնագիտական կրթությունը:

Խոսեցինք նաև մեր նախաձեռություններից մեկի՝ «Հայաստանի վարպետ» Հայաստանի վարպետ – Мастер Армении մրցույթի մասին, որն այդ նպատակին է ուղղված, և մասնակցում են նաև արցախցի վարպետները:

Նախագծի նպատակն է հանրայնացնել արհեստագործական մասնագիտություններն ու ընդգծել դրանց կարևոր դերը մեր կյանքում, և ցույց տալ երիտասարդներին, որ Վարպետ լինելը նույնպես հարգանքի ու պատվի է արժանի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31