Մարիբորում մեկնարկած բռնցքամարտի «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարում Հայաստանից այսօր մրցեցին 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը եւ 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը:
Ավաղ, մեր երկու բռնցքամարտիկներն էլ անհաջողության մատնվեցին: Հարությունյանը պարտվեց իսպանացի Սալվադոր Մարտին Մոլինային, իսկ Սահակյանը` սերբ Տամիր Գալանովին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ