168.am. Այսօր՝ ժամը 18:00-ին, Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի գրասենյակը էլեկտրոնային փոստով ստացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատասխանը Լազարևյան ակումբի հանդիպմանը մասնակցելու հրավերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Զատուլինի գրասենյակը։
Ըստ հաղորդագրության՝ Ալեն Ռոբերտովիչը շնորհակալություն է հայտնել Կոնստանտին Զատուլինին ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» հինգերորդ հանդիպմանը հրավիրելու համար և իր ափսոսանքն է հայտնել միջոցառմանը մասնակցելու անհնարինության համար։