Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բարսելոնան մոտ է Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն

Հոկտեմբեր 25,2022 19:30

Թեև «Բարսելոնա»-ի համար դեռևս մաթեմատիկորեն հնարավոր է դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլ, ակումբը և նրանց երկրպագուները գրեթե ընդունել են, որ վերջին խաղում Միլանի «Ինտերի» հետ 3։3 հաշվով ոչ-ոքին նրանց դատապարտել է երկրորդ տարին անընդմեջ խաղալ Եվրոպա լիգայում։ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի առաջին չորս խաղերում C խմբում վաստակել է ընդամենը 4 միավոր, նրանք երեք միավորով զիջում են «Ինտերին» և ութով զիջում առաջատար Մյունխենի «Բավարիային» մահվան խմբում: Խմբի առաջատար Մյունխենի «Բավարիա»-ն արդեն իր տեղն ամրագրել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում։ Երկրորդ տեղի համար պայքարը մղվելու է «Բարսելոնա»-ի ու «Ինտեր»-ի միջև։ Վերջինս առաջիկա խաղում մրցելու է խմբի հետնապահ «Վիկտորիա Պլզենի» հետ, որին հաղթելու հավանականությունը շատ մեծ է։

Ընդամենը վեց միավոր է մնացել խաղարկելու համար. դա նշանակում է, որ եթե «Ինտեր»-ը հաղթի Պլզենի Վիկտորիային հաջորդ փուլում, նա կհայտնվի փլեյ-օֆֆ փուլում, իսկ «Բարսելոնա»-ն դուրս կմնա: Ինչքան էլ փորձենք հույսեր փայփայել «Բարսելոնայի» համար, միևնույն է շատ քիչ է հավանականությունը, որ «Բարսելոնա»-ն կհաղթի և՛ «Բավարիա»-ին, և՛ «Պլզեն»-ի, իսկ «Ինտեր»-ը կպարտվի այդ երկուսին։
Այս տարվա մրցապայքարից դուրս մնալը «Բարսելոնա»-ի համար կնշանակի, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ դուրս է մնում Չեմպիոնների լիգայի խմբային փուլից։

Ի՞նչ կարժենա «Բարսելոնա»-ի համար Չեմպիոնների լիգայից Եվրոպա լիգա փոխադրվելը

Չեմպիոնների լիգայից դուրս մնալը մեծ հարված է «Բարսելոնային» ոչ միայն հեղինակության, այլև արժեքավոր եկամուտների կորստի համար:

Չեմպիոնների լիգան զգալի վարձատրություն է ապահովում այն ակումբների համար, որոնք ավելի են առաջ գնում մրցաշարում, իսկ կորցրած մրցանակային գումարը հսկայական հարված կհասցնի ակումբին: Նրանք դեռ կարող են որոշակի գումար վաստակել Եվրոպա լիգայում, բայց դա շատ ավելի քիչ կլինի, քան այն գումարը, որը կարող էր «Բարսելոնա»-ն ստանալ Չեմպիոնների լիգայում։

Պետք է նկատի ունենալ նաև այն փաստը, որ «Բարսելոնան» գտնվում է ֆինանսական ճգնաժամի մեջ։ Այս ամռանը նրանք ձեռք բերեցին Ռոբերտ Լևանդովսկուն, Ժյուլ Կունդեին և Ռաֆինյային՝ ընդհանուր 153 միլիոն եվրոյով: Թե երբ կկարողանա «Բարսելոնան» հաղթահարել այս ֆինանսական ճգնաժամը, դեռ հայտնի չէ, բայց պարզ է, որ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը իր բացասական ազդեցությունը կունենա ակումբի ֆինանսական դրության վրա։

Արուսյակ Եղիազարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31