Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը բողոքի նոտա է հղում, իսկ Հայաստանը` պերսոնա նոն գրատա ճանաչում». Դերենիկ Խաչատրյան

Հոկտեմբեր 25,2022 19:15

«Լույս» հիմնադրամի ավագ հետազոտող, արտաքին և անվտանգային հարցերով փորձագետ Դերենիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԿՈՄՊԼԵՄԵՆՏԱՐ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. երբ Ադրբեջանը բողոքի նոտա է հղում, իսկ Հայաստանը` պերսոնա նոն գրատա ճանաչում

Սրանից մի քանի օր առաջ ռուսական պետական հեռուստաալիքներից մեկով հաղորդում է հրապարակվում, որտեղ հիմնականում հնչում են հայկական շահերից բխող տեսակետներ, որին մասնակցում է նաև Պետդումայի պատգամավորներից մեկը՝ ակնհայտ պրոհայկական հայտարարություններով։

Որոշ ժամանակ անց Ադրբեջանը այս կապակցությամբ բողոքի նոտա է հղում ՌԴ ԱԳՆ-ին՝ հայտարարելով, որ հաղորդման ընթացքում հնչել են հակաադրբեջանական տեսակետներ, կասկածի տակ է դրվել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Իսկ այսօր Հայաստանի «հավաստի  աղբյուրը» հայտնում է այդ հաղորդմանը մասնակցած և թերևս ամենահայանպաստ հայտարարություններով հանդես եկած` Պետդումայի պատգամավորին Հայաստանում պերսոնա նոն գրատա ճանաչելու և նրա մուտքը Հայաստան արգելելու մասին։

Սրանք միայն փաստերն են, հետևությունները՝ ակնհայտ․․․»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31