Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախ այցելելու և Արցախի իշխանությունների հետ հանդիպումներ ունենալու համար Զատուլինը դեռևս 2010թ. հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»»

Հոկտեմբեր 25,2022 17:47

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՌԴ Պետդումայի պատգամավոր, հայ ժողովրդի և Արցախի մեծ բարեկամ Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելու ՀՀ իշխանությունների քայլը մտահոգության տեղիք է տալիս։

Կոնստանտին Զատուլինը ռուսական այն եզակի խիզախ քաղաքական գործիչներից է, որը հետևողականորեն պաշտպանել է հայկական շահերը՝ անկախ ՀՀ-ում իշխող քաղաքական ուժից ու ղեկավարից, անկախ Ադրբեջանի քաղաքական ճնշումների փորձերից։ Այս առումով կարևոր եմ համարում նշել նաև այն փաստը, որ Արցախ այցելելու և Արցախի իշխանությունների հետ հանդիպումներ ունենալու համար նա դեռևս 2010 թ. հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»։

Հուսով եմ, որ ՀՀ իշխանությունները կվերանայեն իրենց այս որոշումը և կոչ եմ անում ՀՀ իմ գործընկերներին՝ իրավական խոչընդոտներ չստեղծել Հայաստան և Արցախ Կոնստանտին Զատուլինի մուտքի համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31