Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ խոսեց նաեւ մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության չեմպիոն. 77 կգ քաշային Մալխաս Ամոյանի վարած գոտեմարտերի մասին:
«Մալխասն Իսպանիայում անցկացրեց հինգ գոտեմարտ եւ բոլորում էլ հաղթեց: Ընդհանրապես, նրան վիճակահանությամբ միշտ բաժին են հասնում ուժեղ ըմբիշներ: Ես չեմ հիշում աշխարհի, Եվրոպայի ոչ մի առաջնություն, ոչ մի միջազգային մրցաշար, որտեղ նրա մրցակիցները լավագույնները չլինեն: Բայց Մալխաս Ամոյանը միշտ էլ ապացուցում է, որ ամենալավն ինքն է»,-ասաց մասնագետը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ