Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Դրանից հետո թուրքական զորքի մուտքը ՀՀ կդառնա տեխնիկայի հարց»․ Անդրանիկ Թեւանյան

Հոկտեմբեր 25,2022 17:38

«Երեւանը կարող է Դոնբասի կամ Հալեպի օրն ընկնել։ Հիմա սրանք ասում են, թե ՀՀ-ում խաղաղություն կլինի միայն Արցախն Ադրբեջանին հանձնելու գնով։ Սա ՀՀ-ի ոչնչացման ծրագիր է, քանզի Արցախից հետո գալու է Սյունիքի, Սեւանի, ապա՝ Երեւանի հերթը»,- ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Նա շարունակեց․ «ՀՀ-ի ոչնչացման ծրագրի մաս է կազմում նաեւ ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ կռվախնձոր դառնալը։ Արեւմուտքի հովանու ներքո համաձայնելով Արցախն Ադրբեջանին հանձնելուն՝ օրվա իշխանությունը պատրաստվում է Արցախից դուրս բերել ռուս խաղաղապահներին, իսկ ՀՀ-ից՝ ռուսական ռազմաբազան։ Դրանից հետո թուրքական զորքի մուտքը ՀՀ կդառնա տեխնիկայի հարց։ Հարգելի քաղաքացիներ, դուք պատրա՞ստ եք նման սցենարի՝ հանուն մեկ մարդու շահերի բավարարման: Պատկերացնո՞ւմ եք ինչ կմնա ՀՀ-ից, եթե այստեղ սուր ձեւով բախվեն Արեւմուտքի, ՌԴ-ի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի շահերը, եւ մեկը մյուսին փորձի դուրս մղել տարածաշրջանից՝ հայերին թնդանոթի միս սարքելու միջոցով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31