Ավելի վաղ այս ամիս Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) առաջնորդները հանդիպեցին պետական պաշտոնյաների և միջազգային ու հասարակական մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հայաստանում։ Հանդիպումների ընթացքում քննարկվեց հարցերի ու թեմաների մի լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի անվտանգությունը, ԱՄՆ-ի ուժեղացված ներգրավվածությունը, ռազմագերիների ազատ արձակումը, Սփյուռքի հարաբերությունները և մարդասիրական օգնության անհրաժեշտությունը, ի թիվս այլ հարցերի:
«Ժողովրդավար Հայաստանին աջակցելու և նրա անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ ներգրավվածության ավելացումն ու ընդլայնումը առաջնային են։ Մենք շարունակում ենք հորդորել ավելի շատ ԱՄՆ և միջազգային պատվիրակություններին մեկնել Հայաստան և Արցախ ու հայտնում ենք մեր համերաշխությունը հայ ժողովրդին»,– ասացին Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը։ «Ամենակարևորն այն է, որ մենք հանդիպեցինք ինչպես կառավարության, այնպես էլ ընդդիմության հետ՝ քննարկելու տարաձայնությունները հաղթահարելու անհրաժեշտությունը՝ ի պաշտպանություն մեկ ընդհանուր նպատակի՝ պաշտպանել հայերի կյանքերն ու մեր ապագան Հայաստանում և Արցախում: Մենք կարծում ենք, որ կուսակցական քաղաքականության համար տեղ չկա, երբ խոսքը վերաբերում է մեկ այլ Ցեղասպանությունից պաշտպանվելուն, և մենք մեծապես գնահատեցինք մեր ընդունելությունը»:
Կարդացեք նաև
Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Գրիգորյանը, գործադիր տնօրեն Բրայան Արդունին, տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանը, կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը և Միչիգան նահանգի կոնգրեսական Մարի Մանուկյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ, որտեղ նրանք քննարկեցին Հայաստանի անվտանգության կարևորությունն ու նրա ապագան, ինչպես նաև այն ուղիները, որոնցով Սփյուռքը կարող է օգնել ամրապնդել ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները:
Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին ու Վան Գրիգորյանին, Համագումարի հոգաբարձուների խորհրդի անդամ Հերման Պուրուտյանին, Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունիին, Համագումարի կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանին ու Համագումարի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին Հայաստանում միացավ Միչիգան նահանգի կոնգրեսական Մարի Մանուկյանը (Դեմոկրատ, Միչիգան), որտեղ նրանք հանդիպեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախկին նախագահներ՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տնօրեն Թիերի Ռիբոյի, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի և դեսպանատան առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանի հետ, ինչպես նաև The HALO Trust-ի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվեցին Հայաստանում և Արցախում ականազերծման և կասետային զինամթերքի մաքրման հարցերը, ինչպես նաև ԱՄՆ-ի շարունակական աջակցության խիստ անհրաժեշտությունը: Հավելյալ հանդիպումներ կազմակերպվեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Չիփ Լեյթինենի, ԱՄՆ ՄԶԳ (USAID)/Հայաստան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի հետ, ի հավելումն տարեկան ՀԲԸՄ Ընդհանուր ժողովին մասնակցելուն:
Համագումարի պատվիրակությունն այցելեց նաև Եռաբլուր ու Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելով զոհված զինվորների և Հայոց ցեղասպանության նահատակների։
Ամերիկայի հայկական համագումար