Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ում կազմված այս փաստաթուղթն իշխանությունը չի հերքել, եւ դրանով հրաժարվում է Արցախից»․ Գեղամ Մանուկյան

Հոկտեմբեր 25,2022 17:16

«Երկու շաբաթ մամուլում շրջում է մի անգլերեն փաստաթուղթ, որը մշակվել է ԱՄՆ-ի հովանավորությամբ Վաշինգթոնում, եւ որին Պրահայում հավանություն են տվել Փաշինյանն ու Ալիեւը։ Մի քանի կետանոց փաստաթղթի մասին իշխանությունը որեւէ բառ չի խոսել, չի հերքել»,- ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այդ փաստաթղթում արձանագրվում է, որ Հայաստանը  ձեռքերը լվանում է Արցախից, ինքնորոշման իրավունքից, 30-ամյա պայքարից։

Մանուկյանը մեկ մեջբերում արեց․ «Ադրբեջանի կառավարությունը կառաջադրի ներկայացուցիչ, որով կաշխատի ԼՂ հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ՝ քննարկումներ անելու ԼՂ բնակիչների անվտանգության եւ իրավունքների վերաբերյալ»։

Այսպիսով, Գեղամ Մանուկյանի խոսքով, արեւմտյան փաստաթղթում արցախցին պարզապես «էթնիկ փոքրամասնություն» է։ «Էլ ինչո՞ւ պետք է Մինսկի խումբ աշխատեցնել, եւ բանակցություններում միջնորդ լինել։ Երեսուն տարի անց առաջին հայկական իշխանությունն  է սա, որը համաձայն  է Արցախը հանձնելուն, թշնամու բոլոր պահանջները կատարելուն։ Սա է մինչեւ տարվա վերջ ստորագրվելիք «խաղաղության պայմանագիրը»՝ կրկնակի կապիտուլյացիա։ Այս իշխանությունը չի բերելու խաղաղություն, այլ նոր փորձանք ու փորձություն է բերելու»,-հայտարարեց Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ սա պետք է կասեցնել, որպեսզի պատերազմը չթակի ամեն մեկի դուռը․ «ԱԺ այս ամբիոնից ինձ հեռացրել էին բռնությամբ՝ հայտարարության համար, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Ավելի ուշ Ռուբեն Ռուբինյանն էլ համաձայնեց ու կրկնեց, որ Արցախն ուրացողը դավաճան է։ Դե եկեք պատռենք Արցախն ուրացող այս եւ այլ թղթերը, մերժենք ուրացողին»։

Մանուկյանի ելույթին արձագանք իշխանական խմբակցությունից այդ պահին չեղավ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31