Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների շուրջ 10 ամիս տևած ծավալուն օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 7-ի երեկոյան Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել Երևան քաղաքի բնակիչ, 24-ամյա մի երիտասարդ։ Նա 2021 թ. դեկտեմբերի 8-ից հետախուզվում էր ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից։
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 7-ին Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները համատեղ ծառայության ժամանակ Հրազդանի կիրճում ստուգել էին «Օպել» մակնիշի մի մեքենա։ Նկատելով ոստիկաններին՝ ուղևորը մեքենայից փախել էր՝ նետելով իր մոտ ապօրինի պահվող «TT» տեսակի, առանց գործարանային համարի ատրճանակը, որը լիցքավորված էր 4 փամփուշտով։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները պարզել էին երիտասարդի ինքնությունը. Սարի թաղի բնակիչ էր։ Փաստի առթիվ Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ, հայտարարվել էր հետախուզում։ 24-ամյա երիտասարդը հայտնաբերվելուց հետո կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն