Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միանում է «Ֆորմուլա 1»-ին ուղղված կոչերին՝ չեղարկելու մրցարշավները Բաքվում՝ ի պատասխան Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների:
«Ադրբեջանն աշխարհի ամենակոշտ բռնապետություններից մեկն է, որտեղ խստորեն սահմանափակվում են քաղաքական իրավունքներն ու քաղաքացիական ազատությունները: Ադրբեջանը նաև տարիներ շարունակ ակտիվորեն ցեղասպան բռնություն է կիրառում Հայաստանի դեմ: «Ֆորմուլա 1»-ը ևս մի եղանակ է, որով Ադրբեջանն իրեն ներկայացնում է որպես ժամանակակից ժողովրդավարական պետություն և թաքցնում է իր ցեղասպան քաղաքականությունը հայերի և այլ փոքրամասնությունների նկատմամբ»,- ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
The @LemkinInstitute is joining the calls for @F1 to cancel all future #races in #Baku in response to #Azerbaijan's #genocidalviolence against #Armenia and #Armenians.#CancelBaku #DriveItOut🧵 1/ pic.twitter.com/lhbtw2jOVG
— Lemkin Institute for Genocide Prevention (@LemkinInstitute) October 24, 2022