Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի համաժողովում Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցը քննարկվեց արտահերթ կարգով. այն օրակարգ ներառվեց հենց տեղում. Եղոյան

Հոկտեմբեր 25,2022 15:52

ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը

Բարսելոնայում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի 34-րդ համաժողովում Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի հարցը քննարկվեց արտահերթ կարգով. այն օրակարգ ներառվեց հենց տեղում, պատվիրակությունների նախագահների խորհրդի որոշմամբ։ Արդեն լիագումար նիստերին հայկական պատվիրակությունը ներկայացրեց իրավիճակի բոլոր մանրամասները։

Ինձ համար ակնհայտ էր, որ հարցի նկատմամբ ուշադրության էական աճ կա բոլոր պատվիրակությունների շրջանում։ Հստակ աջակցության խոսքեր լսեցինք Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի և Հունաստանի խորհրդարանականներից, ինչպես նաև` ՖԽՎ ներկայացուցիչներից։

Ֆրանսիայի սենատում ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևը քննարկվելու է նոյեմբերի 14-ին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31