Լրահոս
Օրվա լրահոսը

Գրիգոր Մինասյանի հրամանով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

Հոկտեմբեր 25,2022 19:01

Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության աշխատանքային խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Սուչյանի գլխավորությամբ, հավաքագրելով քաղաքացիների բողոքները և վեր հանելով այլ թերացումները, հետևողականորեն շարունակում է կարգապահական վարույթների շրջանակում նախատեսված միջոցներով պայքարել նախարարության ստորաբաժանումներում հայտնաբերվող անբարեխիղճ ծառայողների և արատավոր երևույթների դեմ:

Ըստ այդմ՝ վերահսկողական վարչության կողմից 07.09.2022թ.-ին իրականացվել է ծառայողական քննություն՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Ծառայողական քննության ընթացքում ձեռք բերված փաստական և իրավական հանգամանքների վերլուծության արդյունքում պարզվել է, որ  արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ղեկավարի կողմից նույն հիմնարկում պահվող կալանավորված անձ Ռ.Բ-ի 2022 թվականի հուլիսի 21-ին կալանքից ազատելու մասին N  որոշումը հիմնարկի պետը կայացրել է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքի 42-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ, ուստի ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար արդարադատության  նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով կիրառվել է կարգապահական տույժ՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-ին մասի համաձայն:

Արդարադատության նախարարությունը հետևողական է լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանն ու կանխարգելմանը:

 

ՀՀ Արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31