Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեպտեմբերին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.6 %-ով»

Հոկտեմբեր 25,2022 15:34

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է. «2022թ. սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.6 %-ով, իսկ 2022թ. առաջին ինը ամիսներին` 14.1%-ով։

Հիշեցնեմ, որ Հայաստանի լավագույն ՀՆԱ իրական աճը եղել է 2003թ., երբ արձանագրվել է 14% ՀՆԱ աճ»։

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է 2022թ․ սեպտեմբերի մակրոտնտեսական օպերատիվ ցուցանիշները

📊2022թ․ հունվար–սեպտեմբերը 2021թ․ հունվար–սեպտեմբերի համեմատությամբ

✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.1%,

📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 10.0%–ով,

📈Ծառայությունների ծավալն աճել է 27.1%–ով,

📈Առևտրի շրջանառությունն աճել է 14.5%–ով,

📈Շինարարության ծավալն աճել է 14.3%–ով,

📉Գյուղատնտեսության ծավալը կրճատվել է -0.7%–ով,

📈Արտահանման ծավալն աճել է 63.8%–ով,

📈Ներմուծման ծավալն աճել է 61.6%–ով։

📊2022թ․ սեպտեմբերը 2021թ․ սեպտեմբերի համեմատությամբ

✅Տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.6%,

📈Արդյունաբերության թողարկման ծավալն աճել է 14.8%–ով,

📈Ծառայությունների ծավալն աճել է 26.3%–ով,

📈Առևտրի շրջանառությունն աճել է 20.7%–ով,

📈Շինարարության ծավալն աճել է 14.6%–ով,

📈Արտահանման ծավալն աճել է 150.0%–ով,

📈Ներմուծման ծավալն աճել է 82.2%–ով։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31