Հայ-Ռուսական համալսարանի մամուլի քարտուղար Հենրիխ Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի կողմից հարց է հնչեցվել ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանին, որում արվել է հետևյալ արտահայտությունը, որ «․․․մեր բոլոր հայտնի բուհերը, որոնք մենք համարում ենք առաջատար, տեղ չեն գրավում աշխարհի լավագույն բուհերի անգամ ոչ թե 1000-յակում, այլ 10․000-յակում»։
Ուզում եմ տեղեկացնել պարոն Թունյանին, պարոն Մարտիրոսյանին, որը չհերքեց պատգամավորի արված սխալ պնդումը, և բոլոր հետաքրքրվողներին, որ «QS World University Rankings 2023» աշխարհի լավագույն բուհերի հանրահայտ վարկանիշային աղյուսակում ներառված են երկու հայկական բուհեր (երկուսն էլ 801-1000-րդ տեղերում), որոնցից մեկը Հայ-ռուսական համալսարանն է։
Հ․Գ․ Հանուն արդարության նշեմ, որ անցած շաբաթ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանն իր ելույթներից մեկում ասել էր, որ QS 2023-ի վարկանիշում Հայաստանից կա երկու բուհ։ Սակայն, այդ ճիշտ ասած փաստը ԶԼՄ-երում շատ ավելի քիչ տարածում գտավ, քան այսօրվա սխալ արված արտահայտությունը։
Կարդացեք նաև