Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւի ոտը ընկել էր ՌԴ, իրան լավ էր զգում, երբ որ գալիս է Բրյուսել, արդեն ուրիշ ձեւ է խոսում, Ռուսաստանում ոնց որ իր հայրենիքում լինի, ոնց որ ձուկը ջրում». Գագիկ Մելքոնյան

Հոկտեմբեր 25,2022 14:16

ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների խորհրդակցության ժամանակ հայտարարել էր. «Անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական զինուժը գրավել է Հայաստանի մոտ 127 քառակուսի կիլոմետր տարածք»:

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՔՊ պատգամավոր Գագիկ Մելքոնյանին հիշեցրին, որ վարչապետը 10կմ է ասել, ավելի վաղ 40 կմ -ի մասին խոսել, բայց ոչ 10, որտեղի՞ց 127 քկմ-ն օկուպացրեցին՝ նա պատասխանեց.«Վարչապետն ասել է 40 քկմ, հիմա էլ ավելացել է մոտ 60 քկմ-ի չափով; Ջերմուկի դեպքերից՝ սեպտեմբերի 13-ից հետո ավելացել է: Իրենք գրավել են մեր տարածքը, այդքան զոհ ենք տվել, դիրքային կորուստներ են եղել, առաջնագիծը փոխվել է: 7 օր առաջ եմ եղել»:

«Հայաստան» խմբակցության ղեկավարը Տավուշում հայտարարել էր, որ 50 դիրք է վերցրել Ադրբեջանը, Մելքոնյանը հերքեց. «Նշանակում է ամբողջ արեւելյան հատվածը վերցրե՞լ են»:

Մելքոնյանն ասաց, որ Ադրբեջանը ամրացնում է հենակետերը, որ մնա, իսկ երբ միջազգային դիտորդները գան, խաղաղության պայմանագիր կկնքեն:

Հարցին՝առաջիկայում Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումն է տեղի ունենալու, ի՞նչ սպասելիքներ կան՝ Մելքոնյանը պատասխանեց. «Ես ոչ մի լավ սպասում չունեմ, կարող է չլինի, իսկ ո՞վ է ասել՝ լինելու է: Կրեմլից ձեզ են ասել, մեզ ոչ մի բան չեն ասել: Աստանայում կլիներ հանդիպումը, եթե լիներ, ինչո՞ւ չեղավ: Չցանկացան, որ հանդիպումը տեղի ունենար: Ռուսաստանի թագավորը, եթե ուզեր հանդիպում կազմակերպեր, կկազմակերպեր, բայց չուզեցավ: Երբ պաշտոնական կհրավիրի՝ կտեսնենք: Լավ սպասում չունեմ, որովհետեւ Ալիեւի վերջին խոսքերը լսեցիք, չէ՞ էնտեղ, ասում էր՝ եթե չտվեցին միջանցքը, ուրիշ ձեւով կվերցնեմ, ոտը ընկել էր այնտեղ, իրան լավ էր զգում, երբ որ գալիս է Բրյուսել, արդեն ուրիշ ձեւ է խոսում, մոտեցումներն ուրիշ են: Ռուսաստանում ուրիշ է, ոնց որ իր հայրենիքում լինի, ոնց որ ձուկը ջրում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31