Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր նման գունավոր հեղափոխությունները սկսվում են հերոսի կերպարի ոչնչացումից». Քրիստինե Վարդանյան

Հոկտեմբեր 25,2022 13:58

«Շուրջ վեց ամիս է՝ Գերասիմ Վարդանյանը կալանքի տակ է»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՅԴ Արարատի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանին կալանքի տակ պահելուն:

Հարցին՝ նրան կալանքի տակ պահելու պատճառն իրականում ո՞րն է, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց՝ հիշեցնելով Իշխան Սաղաթելյանի հայտարարությունները ու նշեց. «Նա ասում է, որ ադրբեջանական և թուրքական տարբեր կառույցներ թիրախավորել են ՀՅԴ-ն և նույն անուններով, ինչ անուններով ՀՀ դե ֆակտո իշխանությունն է խոսում՝ ռևանշիստներ, մոլի ազգայնականներ: Այս պայմաններում է, որ տեսնում ենք ձեռք ձեռքի, համադրված գործողություններ ՀՀ երկու թշնամիների և ՀՀ դե ֆակտո իշխանությունների միջև: Ու այս ֆոնին տեսնում ես, որ դաշնակցականների մուտքը արգելվում է ՀՀ, նրանք բանտերում են»:

Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ սա միտումնավոր է արվում: Նա պարզաբանեց. «Նպատակն է ոչնչացնել կամ սահմանափակել այն մարդկանց գործունեությունը, որոնք կարող են ճակատագրական պահերին իրենց շուրջ հավաքել մի քանի մարդ, որոնք կարող են լույսի փարոսը դառնալ, որ ցրեն խավարը: Բոլոր նման գունավոր հեղափոխությունները սկսվում են հերոսի կերպարի ոչնչացումից՝ չթողնելով, որ նոր հերոսներ ձևավորվեն: Հեղինակազրկում են, ոչնչացնում ցանկացած հեղինակության, նաև, եթե կարելի է ֆիզիկապես պահել անազատության մեջ մարդկանց, դա են անում, որ նրանք չկարողանան պայքարել թշնամական ծրագրի դեմ»:

Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ հիմա ՀՀ-ում ցանկացած գործունեություն այս իշխանության հայացքները չկիսողների դեմ քաղաքական հետապնդում է: Ամփոփելով պատգամավորն ասաց. «Գերասիմ Վարդանյանը նստած է ու պայքարում է նրա համար, ինչ իր դեմ է կատարվում, որ ձեր տուն չհասնի: Այս ամենը պետք է դիտարկել մեկ մարդու՝ բռնապետ դառնալու նկրտումներում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31