Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարազդատ Լալայանը կսկսի այն ժամանակ, երբ բոլորն արդեն ավարտած կլինեն մոտեցումները

Հոկտեմբեր 25,2022 12:48

Ալբանիայի Դյուրրես քաղաքում այսօր ավարտվում է ծանրամարտի մինչեւ 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մրցահարթակում պայքարելու են գերծանր քաշայինները: Տղաների +109 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնելու է ազգային հավաքականի անդամ, մեծահասակների աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը, որն ամենայն հավանականությամբ կարող է ձեռնոց նետել աշխարհի ամենաուժեղ մարդուն` Լաշա Տալախաձեին:

Դատելով ներկայացված նախնական հայտերից, իսկ առաջնության պաշտոնական կայքում Վարազդատի անվան դիմաց նշված է երկամարտի 430 կգ, 70 կգ-ով ավելի, քան մրցահարթակում նրա ապագա մոտակա մրցակիցը, մեր ծանրորդը ծանրաձողին կմոտենա այն ժամանակ, երբ բոլոր ծանրորդները վերջացրած կլինեն իրենց մրցելույթները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31