Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով․ Միտինգներով ու հերթական անգամ քայլելով, «Նիկոլ, հեռացիր» գոռալով դժվար իրավիճակ փոխվի

Հոկտեմբեր 25,2022 13:04

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի տելեգրամյան գրառումը

Ժամանակը սպառվում է:

Անհրաժեշտ է այլընտրանքային եւ պետության գահավիժումը կանգնեցնելու իրական ծրագիր։

Դրա համար պետք է խորքային քննարկում՝ լուրջ ու առանց պոպուլիստական հայտարարությունների, որին պետք է հետեւեն այլընտրանքային լուծման առաջարկը։

Բոլորս քննադատում ենք, մեղադրում ենք իրար, բայց դրանից «դժնդակ» իրականությունը չի փոխվում։

Հայաստանում առկա է ծրագրային մտքի, միմյանց լսելու ու այլընտրանք առաջարկելու լուրջ ճգնաժամ։
Միայն քննադատելով գործը գլուխ չի բերվելու։

Բոլորս դեմ ենք կրկնակի կապիտուլյացիան, նիկոլիզմին ու պետականության գահավիժմանը, բայց մեկ-երկու բացառությամբ գրեթե այլընտրանքային լուծում չենք առաջարկում։

Միտինգներով ու հերթական անգամ քայլելով, «Նիկոլ՝ հեռացիր» գոռալով դժվար իրավիճակ փոխվի։

Պետք է ունենալ Հայաստանի ապագա տեսլականի անվտանգային, արտաքին քաղաքական ու տնտեսական իրական հայեցակարգ։
Իսկ ունե՞նք… վստահ չեմ։

Խնդիրն այլեւս աշխարհաքաղաքական ու արժեքային է, որը միայն Նիկոլով չի սահմանափակվում։

Ուկրաինայում պատերազմ է, Հարավային Կովկասը եռում է, ՆԱՏO-ն եւ ՌԴ-ն բացահայտ հակամարտության նոր թեժ փուլ են թեւակոխում։
Քաղաքական ուժերս ու գործիչներս պետք է գիտակցենք բարդ իրականությունն ու մեր առջեւ դրված ընտրությունը։

Ամեն բան պարզ է.կամ Արեւմուտք-ՆԱՏՕ կամ Հյուսիս-Արեւելք դաշինք։

Լինե՞լ, թե՞ չլինելու հարց է դրված։

Իսկ մենք ամեն ինչ քննարկում ենք, բացի այս կենսական նշանակություն ունեցող հարցից։

Հայաստանի պետականությունը պահպանելու ու նորանոր կործանարար կորուստներից խուսափելու համար ես մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների արմատական զարգացում, ինչպես նաեւ նոր որակի հարաբերությունների հաստատում Իրանի ու Չինաստանի հետ։

Հակառակ դեպքում Հայաստանը դառնալու է թուրքական ֆուռերի համար «պրոխոդնոյ դվոր»։

Ակնհայտ է, որ այս նպատակներին նիկոլիզմով հասնելն անհնար է։

Հենց այս նպատակների շուրջ միասնություն եղավ, նիկոլիզմը հեռանալու է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31