Լրահոս
Օրվա լրահոսը

25-ամյա Արտյոմ Սուջյանը՝ Արդարադատության նախարարի խորհրդական

Հոկտեմբեր 25,2022 12:42

ՀՀ արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Արտյոմ Սուջյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական։

Հ Ր Ա Մ Ա Ն N 665-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«24» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

ԱՐՏՅՈՄ ՍՈՒՋՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով, 9-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Ա. Սուջյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ  Ե Մ՝

Արտյոմ Խաչատուրի Սուջյանին 2022 թվականի հոկտեմբերի 25-ից նշանակել Արդարադատության նախարարի խորհրդական:
Աշխատավարձը սահմանել համաձայն հաստիքային ցուցակի:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ


Արտյոմ Սուջյանը ծնվել է 1997 թվականի հուլիսի 25-ին՝ Երևանում:

2020-2021թթ․աշխատել է ՀՀ վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչությունում որպես փորձագետ, այնուհետև՝ ավագ իրավաբան,

2021-2022թթ․ աշխատել է «ԷյԷՄ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ում որպես իրավախորհրդատու-փաստաբան,

2021 թվականից ՀՀ փաստաբանների պալատի անդամ է,

2022 թվականի մայիս ամսից ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ է,

2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում (իրավական ապահովման վարչություն) առանձին գործառույթներ համակարգող խորհրդականի պաշտոնը։

2003-2014թթ․ սովորել է Երևանի Հ․Օշականի անվան թիվ 172 հիմնական դպրոցում, այնուհետև՝ թիվ 83 ավագ դպրոցում,

2014-2020թթ․ սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը (բակալավրիատ),

2020-2022թթ․ սովորել և ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան՝ «Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ» մասնագիտացմամբ։

2020թ․ մասնակցել է Ուիլյամ Վիսի անվան միջազգային առևտրային արբիտրաժի դատախաղ-մրցույթին,

Տիրապետում է անգլերեն և ռուսերեն օտար լեզուներին,

Ամուսնացած չէ։

2016-2018 թթ․ ծառայել է ՀՀ զինված ուժերում՝ Արցախում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31