Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ կապված Большая игра («Մեծ խաղ») հաղորդման եթերներից մեկի հետ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Հայտարարության մեջ նշվում է, որ Առաջին ալիքով հեռարձակվող հաղորդման՝ հոկտեմբերի 20-ի և 21-ի եթերում ռուս քաղաքագետները և ազգությամբ հայ փորձագետները հանդես են եկել «բացահայտ հակաադրբեջանական հարձակումներով», ինչպես նաև «կասկածի տակ է դրվել երկրի տարածքային ամբողջականությունը և աղավաղվել պետության աշխարհագրական քարտեզը»:
https://www.youtube.com/watch?v=wDGAA42rq0E&ab_channel=%D0%91%D0%BE%D0%BB%D1%8C%D1%88%D0%B0%D1%8F%D0%B8%D0%B3%D1%80%D0%B0
«Թոք շոուի հյուրերն իրենց ելույթներում սադրում են հայ հանրության մեջ ռևանշիստական ուժերին, վերակենդանացնում են անցյալում մնացած հակամարտությունը և բացահայտորեն պաշտպանում անջատողականությունը, թշնամանք են սերմանում երկու ժողովուրդների միջև»,- ասվում է նոտայում:
Կարդացեք նաև
Ադրբեջանի դեսպանատունը նաև Ռուսաստանի ԱԳՆ-ին հիշեցրել է, որ անթույլատրելի է պետական հեռուստաաիքներում կանխակալ արտահայտությունների օգտագործումը և բացահայտ քաղաքական սադրանքները:
Ադրբեջանական կողմն ընդգծել է, որ այդ թոք-շոուի հաղորդավարը «Միասնական Ռուսաստան» խմբակցության անդամ, Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի առաջին տեղակալ Վյաչեսլավ Նիկոնովն է, և որ Ռուսաստանի իշխող կուսակցության անդամի նման վարքը էական վնաս է հասցնում երկրների երկկողմ հարաբերություններին:
Դեսպանատունը վճռականորեն պահանջել է ռուսական կողմից անհապաղ քայլեր ձեռնարկել կանխելու ռուսական լրատվամիջոցների սադրիչ գործողությունները և թույլ չտալու դրանց կրկնությունն ապագայում:
https://www.youtube.com/watch?v=_hs4jYyYmpw&ab_channel=%D0%91%D0%BE%D0%BB%D1%8C%D1%88%D0%B0%D1%8F%D0%B8%D0%B3%D1%80%D0%B0
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ