Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վաշինգտոնի և Բրյուսելի նպատակը ոչ թե փոխզիջումային լուծումների մշակումն է, այլ Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելը. Ռուսաստանի ԱԳՆ

Հոկտեմբեր 25,2022 11:47

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարություն է տարածել ի պատասխան լրատվամիջոցների խնդրանքի՝ մեկնաբանել հայ-ադրբեջանական կարգավորման շուրջ ընթացող զարգացումները: Հայտարարության մեջ ասվում է.

«Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալից միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում մշակված առճակատման սխեմաները։

Տեսնում ենք՝ ինչպիսի աննախադեպ ճնշման է դրսից ենթարկվում եղբայրական Հայաստանը: Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու ձգտումներում քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնք գործում են Վաշինգտոնի և Բրյուսելի թելադրանքով, վրեժխնդիր կերպով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել։

Համոզված ենք, որ Մոսկվայի և Երևանի միջև վեճ գցելու արտաքին ուժերի փորձերը հաջողություն չեն ունենա։ Մենք տրամադրված ենք ամրապնդելու Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունը, ինչը թույլ կտա մեզ համատեղ հաղթահարել առկա մարտահրավերները։ Մենք երկխոսություն ենք զարգացնում ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ուղղություններով։ Առևտուրն աճում է ռեկորդային տեմպերով: Լուրջ ծրագրեր են իրականացվում և մշակվում տրանսպորտի և լոգիստիկայի, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ռուսական տասնյակ խոշոր ընկերություններ պատրաստ են շարունակել ներդրումները Հայաստանի տնտեսությունում։ Մենք հաջողությամբ լուծում ենք հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության ամրապնդման խնդիրները։ Ճյուղավորված կապեր են պահպանվում գիտական, կրթական և մշակութային ոլորտներում։ ԵԱՏՄ-ին մասնակցությունը զգալի օգուտներ է բերում Երևանին.

Արևմուտքի անպարկեշտ և լկտի մոտեցումը կարելի է նկատել նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում: Հաշվի չի առնվում խնդրի ո՛չ տարածաշրջանային առանձնահատկությունը, ո՛չ էլ հատուկ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները ամենևին փոխզիջումային և հավասարակշռված լուծումների մշակումը չէ, այլ ինքնափիարը և Ռուսաստանը Անդրկովկասից դուրս մղելը։

Մեր եռակողմ զարգացումները յուրացվում և աղավաղվում են: Հաճախակի են դարձել Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Ֆրանսիայի քողի տակ արևմտյան էմիսարների ժամանումները Հայաստան։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը։ Սա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել դժվարին պայմաններում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա։

Զուգահեռաբար շրջանառվում են անհիմն մեղադրանքներ, թե իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի նկատմամբ իր անվտանգության պարտավորությունները։ Այս կապակցությամբ ցանկանում ենք հիշեցնել, որ հենց մեր երկիրն էր, որ կանգնեցրեց պատերազմը 2020թ. նոյեմբերին, ուղարկեց խաղաղապահներ, որոնք խաղաղություն և կայունություն բերեցին տարածաշրջան և մինչ օրս վճռական ներդրում ունեն Բաքվի և Երևանի միջև զինված միջադեպերի կարգավորման գործում: Արտաքին ուժերի փորձերը՝ հասնելու ռուսական խաղաղապահ զորամիավորման դուրսբերմանը, ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը:

Մենք բոլոր մակարդակներում շարունակում ենք աշխատել գործընկերների հետ՝ ի շահ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորման, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, սահմանազատում, խաղաղության պայմանագրի համաձայնեցում, մարդասիրական խնդիրների լուծում և հանրային ու փորձագիտական մակարդակներում երկխոսության ձևավորում: Միաժամանակ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և երկու կողմերի համաձայնությունը։

ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինը Ադրբեջանի նախագահ Ի.Գ.Ալիևին և Հայաստանի վարչապետ Ն.Վ.Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան հաջորդ եռակողմ գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31