ԱԺ 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր պատգամավորի երդում տվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության՝ մանդատ ստանձնած նոր պատգամավոր Դավիթ Առուշանյանը։ Նա հոկտեմբերի տասին ազատման դիմում էր ներկայացրել Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնից։
ԱԺ ամբիոնից դիմելով գյումրեցիներին՝ նա հայտարարեց․ «Սիրելի գյումրեցիներ, շնորհակալ եմ իմ կառավարման ժամանակահատվածի վստահության եւ գնահատականի համար։ Վստահեցնում եմ, որ ես չեմ հեռանում քաղաքից։ Փոխել եմ աշխատանքիս վայրը, բայց նպատակները մնացել են նույնը։ Ես եւ Գյումրիի գործընկերներս ամեն ինչ անելու ենք՝ մեր կիսատ թողած ծրագրերը շարունակելու համար»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ