Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական իշխանությունը նախքան ԿԸՀ նոր կազմի ձևավորումը փոփոխել է օրենսգիրքն ու պարզեցրել ԿԸՀ անդամության պահանջները. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 25,2022 10:39
yntrakan

Քաղաքական իշխանությունը նախքան Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նոր կազմի ձևավորումը փոփոխել է «Ընտրական օրենսգիրքն» ու պարզեցրել ԿԸՀ անդամության պահանջները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագրի» այս քայլը, որ իրագործվել է ՔՊ-ական պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի ու Արթուր Հովհաննիսյանի ձեռամբ՝ ԸՕ սահմանադրական օրենքում լրացումներ ու փոփոխություններ անելու նախագծի փաթեթով, ԿԸՀ նորընտիր անդամներին ապահովագրելու համար է արվել:

Օրինակ, եթե նախկինում ԿԸՀ անդամության համար իրավաբանական կրթություն ունենալը պարտադիր էր, ապա այժմ բավարար է ունենալ միայն բարձրագույն կրթություն: Կուսակցական շահը պետականից վեր է դասվել: Եվ եթե օրենքը չփոփոխվեր, ապա, օրինակ, ԿԸՀ անդամներ Աննա Գրիգորյանն ու Արուսյակ Տերչանյանը ԿԸՀ անդամ դառնալ չէին կարող. իրավաբանական կրթություն չունեն, համենայնդեպս՝ նրանց կենսագրական տվյալների մեջ այդ մասին ոչինչ գրված չէ: Իսկ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն էլ միայն 2021-ին է կարողացել մի կերպ վաղուց կյանքը դադարած Մովսես Խորենացու անվան համալսարանից դիպլոմ ստանալ՝ իրավաբանի որակավորմամբ: Բացի իրավաբանի որակավորումը՝ պահանջներից դուրս են մնացել նաև վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժի, իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 4 տարում առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժի, բարձրագույն կրթություն և վերջին 6 տարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ ոչ առևտրային կազմակերպություններում համապատասխանաբար պետական ծառայության կամ համայնքային ծառայության կամ ղեկավար պաշտոնում աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժի կամ բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում 2 տարվա աշխատանքային փորձի կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կառուցվածքում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժի դրույթները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31