Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան. «Sputnik Արմենիա»

Հոկտեմբեր 24,2022 23:55

«Sputnik Արմենիա». Պուտինը Ալիևին և Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան եռակողմ գագաթնաժողովի, հայտնում է ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

■ Մոսկվան «անհանգստացած է Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումներով, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է կիրառել Ուկրաինայում մշակված առճակատման գործիքները։

■ Արտաքին ուժերի կողմից Մոսկվայի և Երևանի միջև գժտություն առաջացնելու փորձերը հաջողություն չեն ունենա.  Ռուսաստանի Դաշնությունը վճռական է ամրապնդելու Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը։

■ Տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը. Արեւմուտքի լկտի մոտեցումը երեւում է նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում։

■ Հաշվի չեն առնվում խնդրի ոչ տարածաշրջանային առանձնահատկությունները, ոչ էլ հատուկ զգայունությունը։  Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակները ինքնագովազդվելն ու Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է:

■ Եռակողմ զարգացումները յուրացվում են և այլասերվում։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում բնակչության շահերը, անհիմն մեղադրանքներ են շրջանառվում, թե իբր Մոսկվան չի կատարում Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները։

■ Ռուսաստանն էր, որ 2020 թվականի նոյեմբերին դադարեցրեց պատերազմը, խաղաղապահներ ուղարկեց տարածաշրջան և վճռական ներդրում ունեցավ զինված միջադեպերի կարգավորման գործում։  Արտաքին ուժերի՝ խաղաղապահների դուրսբերմանը հասնելու փորձերն ուղղված են տարածաշրջանի ապակայունացմանը, ասվում է հայտարարության մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31