Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սաշա Կատվալյանը դիմում է գրել, այլևս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը չէ

Հոկտեմբեր 24,2022 20:40

Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ երևանցիներ, այսօր դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին` զբաղեցրած պաշտոնից ինձ ազատելու համար։

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը ղեկավարելու յոթ ամիսների ընթացքում կատարվեց բավականին մեծածավալ աշխատանք, ինչի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ամբողջ աշխատակազմին` բարեխիղճ ու սրտացավ  աշխատանքի համար։ Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին և վարչական շրջանների աշխատանքը համակարգող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ բարձր վստահության և արդյունավետ համագործակցության համար։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի ավագանու անդամներին, Երևանի քաղաքապետի տեղակալներին ու քաղաքապետարանի վարչությունների պետերին՝ հանուն Երևանի կատարած համատեղ աշխատանքի համար։ Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող բոլոր դպրոցների, համատիրությունների և մանկապարտեզների ղեկավարներին՝ համատեղ իրականացված հրաշալի աշխատանքի համար։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ մոտ ժամանակներս տեղափոխվելու եմ այլ աշխատանքի՝ շարունակելով ծառայել Հայրենիքիս։

Ստորև ներկայացնում եմ այս տարի մարտից մինչև հոկտեմբեր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կատարված աշխատանքները.

1․ Ասֆալտապատում

1)  Ասֆալտապատում ՝ վարչական շրջանի ծրագրով 34900 քմ, քաղաքային ծրագրով 40000 քմ։

2) Ասֆալտի քերուկով ճանապարհների մշակում 20 փողոցներում՝ մոտ 36.000 քմ

2․ Եզրաքարերի փոխարինում և նորի տեղադրում -1263 մ

3․ Մայթերի կառուցում

1) Հ․176 դպրոցի ճանապարհի լայնացում և մայթի կառուցում՝ 100 մ

2) Սիամանթոյի անվան դպրոց տանող մայթի կառուցում՝ 228 մ

3) Օհանով-Շերամ խաչմերուկում մայթի կառուցում՝ 30 մ

4) Բ-4 թաղամաս, Բաբաջանյան փողոցից  դեպի Յ․ Բախշյանի անվան դպրոց տանող                                   ճանապարհի մայթի կառուցում՝ 110 մ

5) Բ-4 թաղամաս, Բաբաջանյան փողոցից դեպի ֆրանսիական դպրոց տանող մայթի կառուցում՝ 72 մ

6) Օհանովի փող․ Երևան Սիթի հարևանությամբ մայթի կառուցում՝ 42 մ

7) Բ-2 թաղ․  հ․82 և 87 մանկապարտեզի մայթի կառուցում՝ 210 մ

Մոնթե Մելքոնյանի անվան հ․11 դպրոց տանող ճանապարհին կառուցվել է հենապատ և սալիկապատվել մայթը, տեղադրվել է եզրաքարեր՝ 180 մ և 180 քմ սալիկապատվել է

4․ Բակերի վերանորոգում /ավարտված են/

1) Շերամի փող․ հ․ 29 շենքի բակ

2) Անդրանիկի փող․ հ․ 138 շենքի բակ

3) Անդրանիկի փող․ հ․ 77 շենքի բակի

4) Անդրանիկ փող․ հ․ 25 շենքի հարևանությամբ՝ 18 գծմ /եզրաքար/

5) Անդրանիկ 15 շենքի բակ՝ 22 գծմ /եզրաքար/

6) Սվաճյան 38 շենքի բակ ՝ 60մ /եզրաքարի կառուցում/

7)  Բ4 թաղամաս 34 շենքի բակ

5․ Բակերի վերանորոգում /ընթացիկ/

1) Անդրանիկի փող․ հ․ 143 շենքի բակ

2) Հ/Ա  Բ-2 թաղ․ հ․ 135 շենքի բակ

3) Անդրանիկի փող․ հ․ 29, 31, 35 շենքերի բակ

4) Օհանովի փող․հ․7 շենքի բակ

5) Բ2 թաղ․ «Սիրո և Հավատի» այգում ՄԱԿ-ի ծրագրով բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի կառուցում

6․ Ֆուտբոլի դաշտի կառուցում

1) Անդրանիկի փող․ հ․ 127 շենքին կից խաղադաշտ

2) Իսակովի պող․ հ․ 38/3 շենքին կից խաղադաշտ

3) Հ․ 179 դպրոցին կից խաղադաշտ

7․ Արտաքին լուսավորություն

1) «Եռաբլուր» զինվորական պանթեոն տանող ճանապարհի լուսավորության ցանցի կառուցում և մուտքի կամարի մոտ գեղարվեստական լուսատուների վերակառուցում։ 2-րդ փուլով մինչև դեկտեմբեր պետք է իրականացվեն Եռաբլուրի շրջանաձև փողոցի լուսավորության համակարգի կառուցումը։

2) Մալաթիա պուրակ՝ արտաքին լուսավորության վերակառուցում

3) Մայրության այգի՝ արտաքին լուսավորության ցանցի կառուցում

8․ Բազմաբնակարան շենքեր

1) Վերանորոգվել է 13 շքամուտք

2) Ընթացքի մեջ է 8 շքամուտք

3)  18 շքամուտքում մոտ ժամանակներս կմեկնարկեն վերանորոգման աշխատանքներ

4) Փոխվել է 33 վերելակ

5)  Ընթացքի մեջ է 60 վերելակի փոխարինում, ևս 7 վերելակ պատվիրված է

6) 66 հասցեներում վերանորոգվել են հարթ տանիքներ՝ 6843 քմ

7) Համատիրություններին տրամադրվել է 1197 քմ մետաղյա ցինկապատ ձևավոր թիթեղ, 100 քմ մետաղական ցինկապատ թիթեղ և 1,3 խմ փայտանյութ՝ վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի թեք տանիքների վերանորոգման համար։

9) հին վերելակների նորոգման համար համատիրություններին տրամադրվել է ճոպան՝

  • 10,5մմ- 1600 մ
  • 8.3մմ- 1290 մ

9․ Աստիճանավանդակների կառուցում

1) Շերամի փող․ հ․107 շենքից դեպի Սվաճյան փող․ հ․56 շենք տանող անցուղու աստիճանների վերանորոգում – ավարտված է

2) Անդրանիկի փող․ հ․ 87 շենքի բակի աստիճանների վերակառուցում – ավարտված է

3) Սվաճյան փող․ հ․38 շ․ – ընթացիկ

4) Անդրանիկի փող․ 64, 66 շ․- ընթացիկ

5) Անդրանիկի հ.125 շենք – մոտ օրերս մեկնարկել է

6) Րաֆֆու հ.97 – մեկնարկը մոտ օրերս

10․ Վարչական շրջանի /նաև հրատապով/ և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հետ համատեղ իրականացվել են կոյուղագծի կառուցման, վերակառուցման, վերանորոգման աշխատանքներ

Քաղաքային և վարչական ծրագրերով փոխարինված և կառուցված կոյուղագծեր

1) Ջիվանի փողոցում  և Ծերենցի 2-րդ նրբանցքում – 600 մ

2) Տիչինա 34 հասցեում – 30 մ

3) Կուրղինյան 21/3 հասցեում – 6 մ

4) Բ2 թաղ․ հ.139 և 140 շենքի հարակից տարածքում –  40 մ

5) Սեբաստիա-Տիչինա փողոցների խաչմերուկում – 15 մ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ հետ համատեղ իրականացվել են կոյուղագծերի փոխարինման աշխատանքներ

1) Սվաճյան 14 հասցեում` 100 մ նոր կոյուղագիծ և 2 դիտահոր

2) Արարատյան 1-ին զանգ․ 10 հասցեում՝  48 մ

3) Քեսաբցիներ փողոցում՝ 40 մ կոյուղագիծ և 3 դիտահոր (բնակիչների հետ համատեղ)

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ  կողմից կառուցվել են կոյուղագծեր և ջրագծեր

1) Նոյ թաղամասում կառուցվում է 4000 մ ընդհանուր երկարությամբ նոր ջրագիծ

2) Սվաճյան 56 հասցե՝ 24 մ կոյուղագիծ

3) Րաֆֆու փողոց 35/1, 35/2, 35/3 հասցեներում՝ 35մ երկարությամբ կոյուղագիծ և 1 դիտահոր

4) Սեբաստիա հ.16 շենքում՝ 6 մ կոյուղագիծ

5) Արարատյան 1-ին զանգ․ 15 հասցեում՝ 60մ կոյուղագծի և 4 դիտահորերի փոխարինման աշխատանքներ։

6) Օհանովի փող․ հ.10-ից մինչև հ.14 հասցեներում՝ 68 մ կոյուղագիծ

7) Կուրղինյան նրբ․ 2-րդ շենք՝ 90 մ ջրագիծ

Բաբաջանյան 25 հասցեում՝ 150 մ կոյուղագիծ

Դիտահորի կափարիչի փոխարինման աշխատանքներ

1)   81 դիտահորի կափարիչ փոխարինվել է նորով Սվաճյան, Տիչինա, Րաֆֆու Անդրանիկի և Շերամի հասցեներում

2) Բ-2 թաղամասի Անդրանիկի հ.151 շենքի բակում՝ «հրատապ» աշխատանքային ծրագրով փոխարինվել է  2 դիտահորի ծածկ

3) Արարատյան հ.24 շենք՝ դիտահորի ծածկի փոխարինում

4) Անդրանիկի հ.57, հ.59՝ դիտահորի ծածկի փոխարինում

11․ Վերանորոգումների խառը աշխատանքներ ծրագրով իրականացվել են

  1. Սիրո և հավատի զբոսայգում առկա գույքի վերանորոգում
  2. Երիտասարդության զբոսայգու՝ նստարանների, աղբամանների, մանկական և մարզական սարքերի նորոգում
  3. Րաֆֆու փողոցի միջնամասում բետոնե սալիկներով անցումների կառուցում
  4. Հ.79 մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքներ
  5. Հ․ 77 և 95 մանկապարտեզներում մեկնարկեցին հիմնանորոգման աշխատանքներ

13.Վարչական շրջանի ՀՈԱԿ-ներում առկա խնդիրների լուծման համար ֆինանսավորում

  • Հ.79 մսուր-մանկապարտեզ – ջեռուցման կաթսայի նորոգում
  • Հ.83 մսուր-մանկապարտեզ – ջեռուցման կաթսայի նորոգում
  • Հ.84 մսուր-մանկապարտեզ – ջեռուցման կաթսայի նորոգում
  • Հ.90 մսուր-մանկապարտեզ – ջեռուցման կաթսայի նորոգում
  • Հ.91 մսուր-մանկապարտեզ – ջեռուցման կաթսայի նորոգում
  • Հ.94 մսուր-մանկապարտեզ – ջեռուցման կաթսայի նորոգում
  • Հ.83 մսուր-մանկապարտեզ – տանիքի նորոգում
  • Հ.86 մսուր-մանկապարտեզ – բակի ամբողջական հիմնանորոգում
  • Հ.79 մսուր-մանկապարտեզ – բակի ընթացիկ բարեկարգման աշխատանքներ
  1. Խաղասարքեր

11 սղարաններ, որոնք պետք է տեղադրվեն մոտ օրերս՝

Երիտասարդության այգում, Անդրանիկի հ.28 շենք ետնամասում, Անդրանիկի հ.38 շենքի բակում, Անդրանիկի հ.138 շենքի բակում, Բ-2 թաղամաս հ.91 շենքի բակում, Բ-2 թաղամաս Իտալական այգում, Սվաճյան հ.56 շենքի բակում, Սվաճյան հ.62 շենքի բակում, Իսակով հ.36/1 հասցեում, Մայրության այգում։

Ձեռք է բերվել 12 միավոր խաղասարքեր, այդ թվում զսպանակավոր ճոճանակներ, այգիների ճոճանակներ և մանկական կառուսելներ։ Տեղադրումը՝ մոտ ժամանակներս։

  1. Մանկապարտեզներին նվեր մարզագույք

Հ․ 78 մանկապարտեզ – խաղասարք

Հ. 80 մանկապարտեզ – խաղասարք

Հ. 83 մանկապարտեզ – մարզագույք

Հ. 85 մանկապարտեզ – մարզագույք

Հ. 86 մանկապարտեզ – մարզագույք

Հ. 91 մանկապարտեզ – մարզագույք

16․ Գործող մանկապարտեզներին տրված գույք

1) Աշխատանքային աթոռ – 102 հատ

2) Աշխատանքային կենտրոններ – 56 հատ

3) Գրասեղան – 20 հատ

4) Պահարան-չորանոց – 21 հատ

5) Խմբասենյակների խոհանոցների սեղան – 19 հատ

6) Մանկական զգեստապահարան – 69 հատ

7) Մարմնամարզական նստարաններ – 20 հատ

Մանկական սեղան – 20 հատ

9) Մանկական աթոռ – 130 հատ

10) Երկհարկանի մահճակալ – 75 հատ

11) Եռահարկ մահճակալ – 31 հատ

12) Սննդի մշակման սեղան – 5 հատ

13) Հացի պահպանման պահարան – 4 հատ

14) Լվացքի մեքենա – 3 հատ

17․Երեխաների և սոցիալական պաշտպանության բաժնի 2022թ․ մարտից հոկտեմբեր կատարած աշխատանքներ

  1. 100 ընտանիքի /թվով 382անձ/ տրամադրվել է աջակցություն՝ 20կգ տարողությամբ սննդային փաթեթ։
  2. Թվով 75 անձանց տրամադրվել է միջնորդություն պետպատվերի շրջանակներում անվճար բուժօգնություն ստանալու նպատակով։
  3. «Հարազատ չունեցող անձանց և սոցիալապես անապահով ընտանիքների համար հուղարկավորության կազմակերպում» ծրագրի շրջանակներում մատուցվել է թվով 14 ծառայություն։
  4. Սեպտեմբերի 1-ին ընդառաջ բազմազավակ (6 և ավելի երեխաներ ունեցող), միածնող, պատերազմից տուժած և այլ խմբերին պատկանող սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների թվով 225 երեխաների տրամադրվել է գրենական պիտույքների հավաքածու։
  5. Անկախության օրվա կապակցությամբ, վարչական շրջանում պատերազմից տուժած ընտանիքների թվով 60 երեխաների տրամադրվել է լողավազանից օգտվելու աբոնեմենտային քարտեր։
  6. Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների օրվա կապակցությամբ, վարչական շրջանի թվով 45 միայնակ տարեցների տրամադրվել է անկողնային սպիտակեղենի փաթեթներ, ինչպես նաև վերջիններիս Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում դիտել են թատերական ներկայացում։
  7. Բազմազավակ (6 և ավելի երեխաներ ունեցող) սոցիալական աջակցության կարիք ունեցող ընտանիքների թվով 45 անձի համար կազմակերպվել է ճանաչողական մեկօրյա հանգիստ դեպի Սաղմոսավանք, Հովհաննավանք, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի։
  8. Սոցիալապես անապահով ընտանիքների 8 հասցեներում ավարտվել են տանիքի վերանորոգման աշխատանքներ։ Նախատեսված է նաև 10 հասցեներում դռների, պատուհանների փոխման և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ։
  9. Բազմազավակ, միածնող, հաշմանդամություն ունեցող, պատերազմից տուժած, սոցիալական աջակցության կարիք ունեցող 46 ընտանիքի կտրամադրվի էլեկտրատեխնիկա և կահույք՝ ըստ անհրաժեշտության։
  10. Հաշվետու ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանի և տարբեր հասարակական կազմակերպությունների նվիրատվությամբ՝ որպես աջակցություն տրամադրվել է հագուստ, հիգիենիկ պարագաներ, միջոցառման տոմսեր։

Հիգիենիկ պարագաներ է տրամադրվել 68 ընտանիքի,

Միջոցառման տոմսեր է տրամադրվել 175 ընտանիքի,

Հագուստ է տրամադրվել 45 ընտանիքի։

18․  Երևանի 12 վարչական շրջանների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը զբաղեցրել է հետևյալ տեղերը՝

01.01.2022 – 31.04.2022    (4-րդ հորիզոնական)

01.01.2022 – 31.05.2022    (1-ին հորիզոնական)

01.01.2022 – 31.06.2022    (1-ին հորիզոնական)

01.01.2022 – 31.07.2022    (1-ին հորիզոնական)

01.01.2022 – 31.08.2022    (1-ին հորիզոնական)

01.01.2022 – 31.09.2022    (2-րդ հորիզոնական)

19․ Ուսուցչի օրվա կապակցությամբ վարչական շրջանի դպրոցներում դասավանդող 10 ուսուցիչներ ստացել են «Գրիգոր Տաթևացի», իսկ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից 8 զինղեկներ և ֆիզկուլտուրայի ուսուցիչներ՝ «Հայոց բանակի կազմավորման 30-ամյակ» հուշադրամներ։

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Սաշա Կատվալյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31